Հայաստանում ապրիլի 24-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 3 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422825-ի:
Այսօր հայ ժողովուրդն ու նրա բարեկամները, ողջ առաջադեմ մարդկությունը ոգեկոչում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Այսօր՝ հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ես վերահաստատում եմ նախկինում հնչեցրածս ուղերձը՝ պահանջատեր լինելուց առաջ ազգովի լինենք հայրենատեր:
Պետությունների տնտեսական ինքնիշխանության խնդիրներով զբաղվող գիտնականների շրջանում տարածված է «կազմակերպված կեղծավորություն» (organized hypocrisy) հասկացությունը, որով ցույց է տրվում, որ գլոբալացված աշխարհում տնտեսական ինքնիշխանության մասին հռչակումներն իրականում կազմակերպված կեղծավորության արտահայտություն են, որով զբաղվում են քաղաքական ուժերն ու իշխանությունները։
«Գաղտնիքը դրա մեջ է: Պետք է մենք թելադրենք, ոչ թե մեզ պարտադրեն: Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, բան չունեմ ասելու, այն պետք է ստորագրել, բայց դարձյալ ոչ թե պարտադրանքի տեսքով: Հաղթենք՝ ստորագրենք»,- շեշտել է նա՝ հավելելով, որ Թուրքիայից տեսնում է նույն վտանգները, ինչ Ադրբեջանից, նույնիսկ՝ մի քիչ ավելին:
Արմեն Գրիգորյանի խոսքով՝ համազգային շարժումը մի նպատակ ունի. «Ներքին թշնամի վարչակազմը` ա) պետք է հեռացվի, բ) պետք է դատվի: Բացի նիկոլական ճանապարհից, կան որոշ ոչ ադեկվատ մարդիկ, որոնք պատկերացնում են, որ իրենց ձեռքը պետք է ավտոմատ տան, և իրենք ուռա՜ գոռալով՝ գնան դեպի կառավարության շենք, բայց դա էլ չի լինելու: Չի լինելու ոչ մի շենքերի բռնագրավում, բռնի ուժ, հերիք է այդ ապուշ խոսակցությունները»:
Ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին մեզ հետ զրույցում նշեց, որ Ռուսաստան-Արևմուտք սառը պատերազմական հարաբերությունների ընթացքում ակնկալվում էր, որ աշխարհաքաղաքական մրցակցությունը նոր տեսք կունենա տարբեր ռեգիոններում։ Ըստ նրա, սովորաբար կովկասագետները հպարտությամբ էին նշում, որ չնայած ՌԴ-Արևմուտք սրացումներին, ԵԱՀԿ ՄԽ-ն պահպանում է իր կենսունակությունը։
2018 թվականի իշխանափոխությունից հետո 2019 թվականին 49 միլիոն դրամ պետությունից պատվեր ստացած և մեկ անձից գնմամբ Նիկոլ Փաշինյանի ձեռագիր երկտողի գովազդային արշավն իրականացրած «Անտարես» հրատարակչությունը հերթական անգամ 4.6 միլիոն դրամի պատվեր է ստացել պետությունից՝ առանց որևէ մրցույթի մասնակցելու և հաղթելու, հերթական պատվերը՝ մեկ անձից գնման ընթացակարգով։
Երբ ես եկա Ազատության հրապարակ, միայնակ էի, որևէ մեկին իմ մտադրության մասին չէի պատմել. սա դասական իմաստով նստացույց չէ, այլ իրազեկման շուրջօրյա ակցիա։ Այս մեկ շաբաթվա ընթացքում մեր նպատակն այն էր, որ Ազատության հրապարակն ամեն օր՝ 24 ժամ շարունակ, լինի ուշադրության կենտրոնում․ այստեղ են գալիս տարբեր տարիքի մարդիկ, այդ թվում՝ նախկին պաշտոնյաներ։ Ոմանք ՔՊ անդամներ կամ աջակիցներ են, նրանք ասում են, որ հասկացել են՝ այս իշխանությունը երկիրը տանում է կործանման, և միանում են մեզ։
Եթե կարողանայի կանխատեսել այս ողջ արհավիրքը, միգուցե 2018 թվականին այլ կերպ գործեի. Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը՝ մեծ քաղաքականությունից իր հեռանալու լուրերի մասին
ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Ջահերով երթի մեկնարկից առաջ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք իր մասնակցությամբ չի քաղաքականացվում երթը, նշեց, որ ինքը քաղաքացի է. «Ես քաղաքացի լինելուց հրաժարվե՞լ եմ: Քաղաքականությունը մի բան է, քաղաքացի լինելը՝ այլ: Ցանկացած քաղաքական գործիչ, առաջին հերթին, պետք է լինի քաղաքացի»:
Վաղը` ապրիլի 24-ին, համայն հայությունը հիշատակելու է Ցեղասպանության 107-րդ տարելիցը: Բայց անգամ այս օրերին հայաստանյան իշխանությունների կողմից չեն դադարում հնչել հայ-թուրքական հարաբերությունների մասին անորոշ ու մտահոգիչ թեզերը: Ի դեպ, այս օրակարգի վերաբերյալ ցայսօր չեն լսել նաև համայն աշխարհով սփռված Ցեղասպանության զոհերի ժառանգների կարծիքը:
Ոչ նման պահանջ չի եղել. Սերժ Սարգսյանը՝ Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման մասին
«Ցավում եմ, բայց կարծում եմ, որ 2018թ. հղածս մաղթանքը այսօր էլ ավելի արդիական է»,-Ջահերով երթի մեկնարկից առաջ 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Չեմ փոշմանել, որ մեր խաբված ժողովրդի դեմ ուժ չեմ կիրառել. Սերժ Սարգսյան
Ժողովուրդների պատմությունը բազմիցս ապացուցել է՝ կեղծ, շինծու և մանավանդ արտաքին աշխարհից թելադրված, պարտադրված խաղաղության պայմանագրերը դրական արդյունքի չեն հանգեցնում:
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում զինվորական ծառայությունից հրաժարված և այլընտրանքային աշխատանքային ծառայության անցած ՀՀ 14 քաղաքացու ամեն ամիս պետությունից վճարվելու է 30 հազարական դրամ։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր երեկոյան հենց Հանրապետության հրապարակից կմասնակցի Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի ոգեկոչմանը նվիրված ամենամյա Ջահերով երթին, որն այս տարի ունենալու է «Տեր ենք Արցախին» կարգախոսը:
Երևանում այսօր երեկոյան անցկացվելիք Ջահերով երթին կմիանա նաև Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը: Երթը կկրի «Զարթնի՛ր, լաո՛, և միացի՛ր ջահերով երթին» խորագիրը:
168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նույնպես Հանրապետության հրապարակից մասնակցելու է Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակի ոգեկոչմանը նվիրված ամենամյա Ջահերով երթին, որն այս տարի ունենալու է «Տեր ենք Արցախին» կարգախոսը:
«ՌԴ-ն հասկանում է, որ ուկրաինական ճակատում իրավիճակը կարող է երկարաձգվել, ու դիվանագիտական լիակատար պասիվությունը կարող է մեծ կորուստների պատճառ դառնալ: Ուստի կարծում եմ, որ աշխատանքում որոշ բաներ փոխվում են, ՌԴ-ն ինքը դժվարությամբ հարմարվում է նոր իրողությունների ու կփորձի գործել այդ պայմաններում, բնականաբար, չզիջելով իր դիրքերը ու շահերը ռեգիոնում»,- նկատեց նա:
Էլիբեգովան հիշեցրեց, որ մեկ տարի է՝ ադրբեջանական զորքերը ՀՀ սուվերեն տարածքում են, հետևաբար՝ Ալիևն ինչ ասում է՝ անում է. «Այս հայտարարությունը շատ ուշագրավ է՝ Ալիևը փաստացի իր աջակցությունն է հայտնում Հայաստանի գործող իշխանությանը՝ Նիկոլ Փաշինյանին, ասում է՝ ես քո մեջքին կանգնած եմ, եթե ընդդիմությունը շատ մեծ թափ հավաքի, ես քեզ կօգնեմ, ես կսկսեմ պատերազմ կամ սադրանքներ առաջնագծում, որպեսզի, այսպես կոչված՝ ռևանշիստները, որոնք ուզում են ինձանից Արցախը խլել, դու իրենց կարողանաս հաղթել: Իր մեսիջի պարունակությունը դա է»:
«Նկարում՝ աջ կողմինն ամուսնուս եղբայրն է, ձախինը՝ նրա քեռու տղան, երկուսն էլ զոհվել են 90-ականներին։ Երկուսն էլ կիրթ տղաներ էին, նույն բուհում էին սովորել, նույն ամսում էլ զոհվեցին։ Բա մենք այդպիսի տղաներ կորցնենք 90-ականներին, 2016 թվականին և 44-օրյա պատերազմի ժամանակ, որ այսօր Նիկոլ Փաշինյանն ասի, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմո՞ւմ։ Չի՛ կարող նման բան լինել, Արցախի համար մի ամբողջ սերունդ է զոհվել, մարդիկ այսօր դիրքերից տուն չեն իջնում, որ իրենց տունը պահեն, մարդը նստած Երևանում՝ Արցախի ճակատագիրն է որոշում։
Կառավարման փորձագետ, «Հայոց երկիր» ռազմավարական ծրագրի հիմնադիր Հարություն Մեսրոբյանը կոչ է անում Արցախը հայկական պահելու կոչով իշխանության հեռացում պահանջող ընդդիմությանը՝ հաշվի առնել նախորդ հանրահավաքների ժամանակ գործած սխալներն ու որդեգրել նոր ռազմավարություն՝ ինչպես գործողությունների, այնպես էլ՝ հռետորաբանության հարցում։
Տարածաշրջանում Ռուսաստանի դերը Հայաստանի և Արցախի ճակատագրի համար ևս մեկ անգամ վերահաստատվեց Մոսկվայում կայացած Պուտին-Փաշինյան հանդիպմանը:
«Այ մարդ, Ղարաբաղի 80 տոկոսը տվել է, Հայաստանի սահմանները տվել է, գյուղերը տվել է, ի՞նչ է սպասվում, ո՞նց կարող ես քո կեսը տալ։ Պատկերացրեք՝ ծնողն իր խոխան տա, ինքն այս ղոլը նստի, կարո՞ղ է՝ դա խաղաղություն է կոչվում, չէ՛․․․ Մինչև Ղարաբաղն ինքնահաստատվի ոչ, ասին ոչ՝ հանրապետություն, ոչ մի խաղաղություն էլ սպասվում չի։ Փաշինյանն ասում է՝ խաղաղության դարաշրջան է բացում, ո՞ւմ հետ, մի խումբ մարդկանց համար, էլի, որ հարստանան։ Կարող է խոսքերս իրենց վիրավորի, բայց իրականությունը դա է․․․
Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունից հետո ակտիվորեն քննարկվում է Արցախի կարգավիճակի «նշաձողի իջեցման» ռիսկերը, և, ինչո՞ւ չէ, այդ մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարության հավաստիությունը:
«Այս համատեքստում էլ նրանք առաջ գալով՝ մտնում են ՀՀ տարածքներ։ Այդ համաձայնագրի մեջ Խորհրդային սահմանները նշված են, որպեսզի զինվորները կանգնեն այդ սահմաններին, բայց ադրբեջանցիներն առաջ են գալիս այն հատվածներում, որտեղ սահմանապահներ ու զինվորներ չկան՝ հակառակ 1970-ական թվականներին իրենց իսկ վավերացրած քարտեզների»,- եզրափակեց Ռուբեն Գալիչյանը։
Արցախյան ազատամարտի մասնակից, «Արծիվ» մահապարտների գումարտակի անդամ Աղաբեկ Խաչատրյանի՝ Բեկի խոսքով՝ այսօր Հայաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչներ խոսում են Արցախի մասին, որոնք ո՛չ Արցախի տեղը գիտեն, ո՛չ էլ զինվորական համազգեստ են հագել։