Ռուսական ԱԹՍ-ը հարվածել է Լոզովայա-Խարկով ուղևորատար գնացքին․ զոհ ու վիրավորներ կան

Ռուսական ԱԹՍ-ը հարվածել է Լոզովայա-Խարկով ուղևորատար գնացքին, կա մեկ զոհ, 4 տուժած, Telegram-ում հայտնել է Ուկրաինայի վերականգնման, ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարար Նիկոլայ Կալաշնիկը։

Կալաշնիկի խոսքով՝ նույն էլեկտրագնացքը այսօր երկրորդ անգամ է ենթարկվել հարձակման՝ արդեն փրկարարների աշխատանքի ընթացքում։

Նա հայտնել է նաև, որ այսօր Օդեսայի մարզում ռեակտիվ «Շահեդ»-ը հարվածել է ուղևորատար գնացքի լոկոմոտիվին։ Գնացքը նույնպես ժամանակին կանգնեցվել է, իսկ երկաթուղայինները տարհանել են ուղևորներին։ Գնացքում եղել է 593 մարդ, այդ թվում՝ 15 երեխա։ Տուժածներ չկան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31