
Գայանե Հակոբյանը կալանավորվեց մեկ ամսով. լարված իրավիճակ դատարանի մոտ
Քիչ առաջ հրապարակվեց Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանը վերաբերյալ վճիռը:
Վերջինս կալանավորվեց մեկ ամսով: Փաստաբանների համար որոշումը շոկային էր, քանի որ վերջիններս վստահ էին՝ նախաքննական մարմնի միջնորդությունը բավարարելու որևէ հիմք չկա: Փաստաբանները կարճ խոսեցին. հուզված էին:
Այս պահին զոհված զինծառայողների ծնողներն ու նրանց աջակիցները փակել են Արշակունյաց պողոտան. իրավիճակը խիստ լարված է: