Լևոն Ջավախյանի կոչը

Դիմում եմ Անկախ Հայատանի առաջին նախագահ` Լևոն Տեր֊Պետրոսյանին, երկրորդ նախագահ` Ռոբերտ Քոչարյանին, երրորդ նախագահ` Սերժ Սարգսյանին, Ամենայն Հայոց Հայրապետ Գարեգին երկրորդին , Կիլիկիո Կաթողիկոս Արամ Վեհափառին, Հայոց ազդեցիկ կուսակցական և ոչ կուսակցական դեմքերին, մտավորականությանը, Համայն հայ հասարակայնությանը…

Սև ամպեր են կուտակվել Հայոց ավետյաց Երկրի վրա, ամպերից էլ սպառնալից, թուխպ ու գորշ ուժեր են իշխում մեր գլխավերևում, արհավիրքը ծեծում է մեր դռները, ծանր աղետը ուր որ է կտեղա վերից և վարից, աջից ու ձախից, թողեք ձեր տարաձայնությունները, թողեք Ձեր ամբիցիաները, խելք֊խելքի տվեք, ձեռք֊ձեռքի տվեք, միավորվեք հանուն Սրբության Սրբոցի` Հայոց աշխարհի հարատևման, Հայոց անկախության և պետականության գոյության համար….

Բռնությունն ու լկտիությունն այլևս սահման չունեն…

Գործելու ժամանակն է…

Մի թողեք, որ հայ ժողովուրդը արժանապատվությունից զուրկ խարխափի ստրկության զնդանում…

Վաղը ուշ կլինի…

Վաղը կարող է և չլինի…

21.5.23թ.

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031