Ըստ Սկակովի՝ կան շատերը, որոնք այս հարցում հետաքրքրված են ու այս միջադեպը կօգտագործեն հենց այդ նպատակներով և սեպ կխրեն հայ-ռուսական հարաբերություններում
«Ձերդ Գերազանցություն, դեռևս մի քանի ամիս առաջ հրավիրել եմ Ձեզ Երևան՝ 2015 թվականի ապրիլի 24-ին միասին հարգելու Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը: Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու»:
Երեկ Գյումրիում ցուցարարների և ոստիկանների միջև բախումների արդյունքում վնասվածքներ ստացած ոստիկաններից մեկն արդեն դուրս է գրվել Գյումրու բժշկական կենտրոնից, իսկ մյուսի վիճակը բավարար է:
«Եթե Դուք Ձեր տարածքում ունեք արտասահմանյան զորքեր, ապա դա այն նախադրյալներից մեկն է, որի համաձայն՝ նման հանցագործություններ պատահելու են»,- ասաց Ալեքսանդր Գոլցը:
Միջազգային իրավունքի և մարդու իրավունքների հայտնի մասնագետ Ամալ Քլունին, հանրահայտ դերասան Ջորջ Քլունիի կինը, հանձն է առել Մարդու Իրավուքնների Եվրոպական Դատարանում (ՄԻԵԴ) «Դոգյու Փերինչեկի» գործով հայկական կողմի պաշտպանությունը:
Ուղիղ միացում. Լարված իրավիճակ Գյումրիում:
Հյուպատոսարանի առջև այժմ լարված իրավիճակ է։ Գյումրեցիները քարեր են նետում շենքը շրջապատած ոստիկանների ուղղությամբ: Մեր տեղեկություններով՝ արդեն կան բերման ենթարկվածներ։
«Ամենակարևոր հարցը հետևյալն էր. արդյոք ես դիմելո՞ւ եմ ՌԴ գլխավոր դատախազին, որպեսզի ՌԴ հարցուցված քրեական գործը և անձը (անձինք) ամբողջությամբ տրամադրվեն մեր իրավազորության տակ։ Սա չէ՞ր պահանջը»։
Ցուցարարները պահանջում են, որ ընտանիքի անդամների սպանդի համար մեղադրվող՝ 102-րդ ռազմաբազայի ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին հանձնեն Հայաստանի արդարադատության համակարգին:
«Գյումրիի ողբերգության մասին խոսելու և ճիշտ ենթադրություններ անելու համար պետք է սպասել հետաքննության արդյունքներին, բայց հիմա արդեն պարզ է, որ մենք գործ ունենք ոչ թե «ճղճիմ մի չարիքի» հետ, որին առնչվեց Հաննա Արենդտը՝ նացիստ Ադոլֆ Էյխմանի դատավարությունը լուսաբանելիս: Էյխմանի մոտ չարագործությունը «պարտքի հանձնարարությունների», և հրամանների կատարման միջոցով արդարացնելու անհրաժեշտություն կար: Պերմյակովը հայտնի «Լարված նարինջ» ֆիլմում արտահայտված պսիխոպատիայի և անիմաստ բռնության սահմաններից էլ դուրս գտնվող մի չարիք է»:
«Լուրջ մարդիկ կան և՛ իշխանության մեջ, և՛ ոչ իշխանական համակարգում: Հիմա ժամանակն է, որ այդ մարդիկ իրենց տեսակետներն ավելի բարձր ասեն ու տուրք չտան լռելու, հարմարվելու գայթակղիչ տրենդին»,- ասում է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորը:
Սպանդի զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների հուղարկավորությունը. Ուղիղ միացում Գյումրիի գերեզմանատնից
Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում այսօր վերջին հրաժեշտն են տալիս հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների ընատնիքին:
«Լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը ես բացառում եմ, քանի որ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար գինը չափազանց թանկ է: Լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում միջազգային ժամանակակից պահանջները միայն աճելու են»,- ասում է նա:
Ծաղկուն այս ընտանիքի սպանության օրը Հայաստանում սուգ չհայտարարվեց, որ ռուս պաշտոնյաները հանկարծ չմտածեն, թե Հայաստանն ինքնիշխան պետություն է, կարող է վշտանալ իր քաղաքացիների սպանությունից ու դրանով անուղղակիորեն նեղացնել ռուսներին:
«Եթե մարդասպանը դատվի Հայաստանում, ապա կարելի է խոսել այն մասին, որ ՀՀ-ն ինքնիշխան պետություն է, բայց վախենում եմ, որ այդպես չի լինի, և մարդասպանը կփոխանցվի Ռուսաստան, և այնտեղի արդարադատությունը կզբաղվի այդ հարցով»,- ասում է նա:
«Եթե իմ պետության ներսում անձը հանցագործություն է կատարել, ես ունեմ սուվերեն իրավունքներ, իմ պետության ներսում հայտնաբերվել է հանցագործություն կատարած անձը, գտնվում է իմ պետության տարածքում, ես իմ իրավապահ մարմիններին կհանձնարարեմ, որ գնան, այդ մարդուն բռնեն, բերեն իմ իրավապահ մարմիններ»,- ասում է փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Ուշագրավ է, որ խիստ արևմտամետ հայացքներով ներկայացող Տիգրան Սարգսյանը գրանցվել է համաժողովի «Եվրասիական միություն. Ակնկալիքներ և հեռանկարներ» քննարկմանը, որի ժամանակ մտքեր են փոխանակվելու ԵՏՄ-ի ապագայի, ներքին մրցակցության, արդյունավետության բարձրացման և համանման այլ հարցեր:
Ըստ փաստաբանի՝ այս հարցը կարգավորված է ՀՀ-ի և ՌԴ-ի միջև 1995 և 1997 թվականների կնքված «ՀՀ տարածքում ռուսաստանյան բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի մասին» համաձայնագրով։
Գյումրիում տեղի ունեցածը ռուսական ռազմաբազայի հետ կապված առաջին ողբերգական դեպքը չէ, այն երրորդն է` 1999 և 2013թթ. ողբերգական դեպքերից հետո, որոնք, փաստորեն, սթափեցնող գործոններ չեն հանդիսացել ռազմաբազայի ղեկավարության համար:
168.am-ի հետ զրույցում Ժնևի CIMERA կենտրոնի ներկայացուցիչ, քաղաքական վերլուծաբան Վիգեն Չետերյանը փորձեց համեմատել տարիներ առաջ` 2001 թվականի սեպտեմբերի 11-ին՝ Նյու Յորքում, և օրեր առաջ՝ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունները:
«Պարզ բանականությունը թելադրում է, որ եթե հանցագործությունը կատարվել է ՀՀ տարածքում, ապա պետք է գործի Հայաստանի օրենսդրությունը, և հանցագործը պետք է պատժվի Հայաստանի օրենսդրությամբ: Այլ խնդիր կլիներ, եթե հանցագործությունը տեղի ունեցած լիներ Հայաստանում տեղակայված Ռուսաստանի բազայի տարածքում»,- ասում է նա:
Գյումրիում, որ միշտ համարվել է ավանդապաշտ քաղաք, վերջին մի քանի տարիներին հատկապես ռուսների համար գիշերային ակումբներ էին բացվել, գիշերային ակումբներից մեկի վրա հենց այդպես էլ գրված է՝ «Մուտքը միայն ռուս սպաների համար», ռուսներին գրավելու համար խանութներն անվանում էին ռուսական անուններով՝ «Ռոսիա» կամ «Յոլկի-պալկի»:
Գյումրիի Մյասնիկյան փողոցի 188 տան մոտ քաղաքացիները ծաղիկներ են դնում՝ հարգանքի տուրք մատուցելով հունվարի 12-ին տեղի ունեցած ողբերգական սպանության դեպքի առիթով: Այնտեղ նաև մոմավառություն է տեղի ունենում:
168.am-ի հետ զրույցում Ռազմական կանխատեսման կենտրոնի տնօրեն, ռուսաստանցի ռազմական փորձագետ Անատոլի Ցիգանոկը նշեց, որ սովորաբար Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազա ծառայության ուղարկելու համար ընտրվում են ամենակարգապահ և օրինակելի զինծառայողները: Ըստ նրա` այդպես եղել է և ԽՍՀՄ ժամանակաշրջանում, և ներկայում:
Գյումրիում 6 հոգու սպանության գործով ենթադրյալ կասկածյալ Վալերի Պերմյակովն այս գիշեր հայտնաբերվել է, նա հարցաքննվել է: ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Ռուսաստանի քննչական կոմիտեի հետ համատեղ կատարվել են քննչական գործողություններ, տեղում է նաև ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա փորձել է հատել հայ-թուրքական սահմանը:
Միանձնյա հրավիրելով նման խորհրդաժողով՝ Ծառուկյանը, ըստ էության, լուծարում է եռյակը և փորձելու է ձևավորել կուսակցությունների համագործակցության նոր ֆորմատ, որի վերևում կլինի ԲՀԿ-ն՝ որպես առաջնորդ կուսակցություն, իսկ ներքևում՝ մնացած բոլորը՝ հավասարի կարգավիճակով:
«Ղարաբաղում և ԼՂ հակամարտության շուրջ Ռուսաստանը չունի որևէ պարտավորություն: Մենք ունենք պարտավորություններ միայն Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում»,- ասում է ռուսաստանցի հեղինակավոր ռազմական փորձագետ, վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը:
Հանցագործության վայրը մինչ այս պահը շրջափակված է, տեղում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները: