
Սերժ Սարգսյանը Եպիսկոպոսյանին ազատել է ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով Հրանտ Եպիսկոպոսյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը` ո ր ո շ ու մ ե մ.
Հրանտ ԵՊԻՍԿՈՊՈՍՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից»,- ասված է Ս. Սարգսյանի հրամանագրում:
Ս. Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Կարապետ Դավթյանը նշանակվել ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ: