«Ընդունենք՝ մեր սպանության գործը չենք հանձնում իրենց, չենք փոխանցում իրենց: Հետևաբար՝ միայն ռուսական կողմում կատարված հանցագործության համար է, չէ՞, անձը ենթակա պատասխանատվության: Այսինքն՝ Հայաստանի իրավազորության տակ գտնվելու պայմաններում այդ արարքի համար պատասխանատվություն չի լինելու, չէ՞»,- ասաց Գ. Կոստանյանը:
Կառավարությունը որոշում է սահմանափակել սպիտակ շաքարի ներմուծման քանակը՝ գործարար միջավայրի բարելավման նպատակով։
ԱԺ-ում այս պահին ընթանում են խորհրդարանական լսումներ՝ հունվարի 12-ին «Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացների մասին» թեմայով:
«Ռուսաստանը գնում է զիջումների, Ռուսաստանը դառնում է փափուկ միայն այն ժամանակ, երբ իր առջև տեսնում է իրական ռազմական ուժ»,- ասում է նա:
«Պերմյակովը պետք է գտնվեր ՀՀ իրավապահ մարմինների տիրապետության տակ, իսկ ըստ պայմանագրի՝ քննչական գործողություն կատարելիս ՌԴ իրավապահ մարմինները պետք է թույլտվություն ստանային մեր իրավասու մարմինների կողմից, որից հետո կատարեին իրենց քննությունը»,- ասում է փաստաբանը:
Ռուսները չեն ուզում հանձնել իրենց ստահակին: Բայց արդյոք որևէ մեկը պահանջո՞ւմ է Ռուսաստանից դա՝ բացի Հայաստանի հասարակությունից: Պահանջ ներկայացնողը միայն հասարակությունն է, իսկ իշխանություն՝ որպես այդպիսին, այս հարցում չկա: Իսկ եթե իշխանությունը չկա, բացակայում է սեփական քաղաքացիներին գնդակահարելու հարցում, ուրեմն նա բացակայում է ընդհանրապես:
ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար:
«Գոյություն ունի քրեագիտություն՝ криминология, որտեղ գոյություն ունի հանցագործության նման տեսակ՝ оставление визитной карточки՝ «այցեքարտը թողնելը». երբ հանցագործը հանցագործություն է կատարում, և իր կողմից «այցեքարտ» թողնում, օրինակ՝ որոշակի իրեր…»,- ասում է փաստաբանը:
«Իմ կարծիքով` որոշում է կայացվել հետաքննել գործը ՀՀ տարածքում, դատարանի հարցը դեռ չի որոշվել: Ամենայն հավանականությամբ, հետաքննության ընթացքում իրավապահ մարմինները կորոշեն` որ երկրի դատական մարմիններին փոխանցել մեղադրյալին»:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հայ քննիչները հարցաքննում են Վալերի Պերմյակովին: Նրա խոսքով՝ հարցաքննությունն այժմ շարունակվում է:
Դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի ամենակրտսեր անդամի՝ 6-ամսական Սերյոժայի մարմինը դուրս բերեցին Գյումրու Սուրբ Նշան եկեղեցուց, որտեղ քիչ առաջ ավարտվեց հուղարկավորության կարգը:
Հունվարի 20-ին լույս 21-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի Քարվաճառի պաշտպանական ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ:
Փոքրիկ Սերյոժան բոլորիս համար ինչ-որ շատ անորոշ, անհավանական հաղթանակի հույս էր:
Կան 5 առևտրային բանկեր, որոնց ընդհանուր կապիտալն արդե՛ն իսկ գերազանցում է 30 միլիարդ դրամը, և նրանք 2017 թվականին ընդառաջ` կապիտալը ԿԲ պահանջին համապատասխանեցնելու խնդիր չունեն։
«Այսօր և վաղը մենք մեր վիշտը պետք է տանենք լուռ և աղոթքով՝ առանց ցնցումների, առանց ավելորդ արտահայտությունների»,- ասաց Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:
«Նման բան չի լինի, քանի որ դա որոշում է ոչ թե Երևանը, այլ Մոսկվան: Այնպես որ, չարժե այդ սցենարը դիտարկել նույնիսկ: Մոսկվան չի հրաժարվի այդ բազայից»,- Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման պահանջի մասին ասում է քաղաքական վերլուծաբան Կոնրադ Զաշտովտը:
Այսօր Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցում տեղի կունենա փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստի արարողությունը: Գյումրին ցնցված է. մինչ երեկ նրանք հույս ունեին, որ գենո Ավետիսյանների ընտանիքի փոքրիկ անդամը ողջ կմնա, բայց ցավոք, հրաշք տեղի չունեցավ:
Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման արդյունքում՝ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Սուրեն Խաչիկի Փիլոսյանը:
Երեկ Գյումրին և ողջ Հայաստանը կրկին ալեկոծվեցին: Հրաշքը, որին սպասում էին բոլորը, տեղի չունեցավ. բժիշկներին չհաջողվեց փրկել Գյումրիի սպանդից ողջ մնացած՝ ընտանիքի վերջին անդամի՝ փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի կյանքը:
«Պետք չէ այս հրեշավոր հանցագործությունը վերածել քաղաքականության, քանի որ Թուրքիան և Ադրբեջանը հենց դա էլ ցանկանում են, քանի որ Ռուսաստանի միակ դաշնակիցը Հայաստանն է, իսկ Հայաստանինը` Ռուսաստանը»,- ասում է նա:
Գյումրի բերված ոստիականական ուժերը պատնեշ են ստեղծել Գյումրիի ՌԴ հյուպատոսարանի դիմաց, չնայած այդ տարածքում որևէ բողոքի ակցիա տեղի չի ունենում, իսկ ոստիկանական որոշ ուժեր տեղափոխվել են 102-րդ ռազմաբազայի հարակից տարածք:
Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի տեղեկացմամբ` երեկ երեկոյան վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր:
Լ. Շիրինյանի խոսքով՝ քանի որ «թուրք են, ամոթ էլ չունեն», հրավերին հրավերով են պատասխանում. «Քանի որ խոշոր տերություններից իրենք թույլտվություն ունեն հայկական հարցը մինչև վերջ այլասերելու, դրա համար նաև լկտի են: Իրենց մոտ բնավորություն է՝ սողալ, եթե նեղն են, կոշիկ կլիզեն, եթե ուժեղ եղան, կոչնչացնեն մինչև վերջ»:
«Գագիկ Ծառուկյանը մեզ հետ հանդիպման ժամանակ չի ասել, որ՝ եկեք համախմբվենք և թույլ չտանք սահմանադրական փոփոխությունների անցկացումը»,- ասում է Հայաստանի աշխատավորական-սոցիալիստական կուսակցության ղեկավարը:
«Չեմ բացառում, որ Հայաստանի իշխանությունները վստահ չեն, որ կկարողանան ապահովել հանցագործի անվտանգությունը հայկական բանտում, ուստի նախընտրելի են համարում, որ մարդասպանի անձնական անվտանգության համար պատասխանատվությունը ստանձնի ռուսական զինվորական հրամանատարությունը՝ պայմանով, որ Պերմյակովը մնա Հայաստանի տարածքում»,- ասում է Արման Մելիքյանը:
«Երկու զենք, եթե նույնիսկ օրինական է, եթե նույնիսկ գազային է, չի կարելի վերցնել՝ մտնել ժողովրդի մեջ: Երբ դու այդ ատրճանակը հանում ես, էն մյուսը չգիտի, որ դա գազային է: Բա որ ոստիկանի վրա հանի այդ ատրճանակն ու տեղում գնդակահարվի»,- ասում է նա:
Քիչ առաջ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող Արման Ալիկի Հարությունյանը:
«Մենք կոչ ենք անում ժողովրդի ապագայի մասին սրտացավ բոլոր հայերին և հայկական կազմակերպություններին իրենց հասանելի բոլոր միջոցներով նպաստել Արա Աբրահամյանի և Լևոն Մուկանյանի հրաժարականներին»,- ասված է հայտարարության մեջ:
Դեռևս 2013թ. ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն էր գնել էրեբունու (Արեշի) շուկան՝ «Երևան սիթի» սուպերմարկետ բացելու նպատակով: Առևտրականներին տարածքն ազատելու, առևտրային նոր տարածք գտնելու և տեղափոխվելու համար պատգամավորը ժամանակ էր տվել:
Փաստաբան Թամարա Յայլոյանը, որպես Վալերի Պերմյակովի հանրային պաշտպան, մասնակցել է որպես կասկածյալ նրա հարցաքննությանը, ինչպես նաև մի քանի այլ քննչական գործողությունների: 168.am-ը զրուցել է փաստաբանի հետ, ով հրաժարվել է նրա պաշտպանությունից: