Իրականում մենք խիստ շահագրգռված ենք Թուրքիայի խաղաղ և ժողովրդավարական զարգացմամբ: Մեր համոզումն է, որ հենց արմատական ժողովրդավարացման արդյունքում Թուրքիայում ապրող բոլոր ժողովուրդները իրենց լիարժեք քաղաքացի կզգան և կկարողանան ապրել արժանապատիվ կյանքով:
«Ինձ համար այս հարցում զարմանալի է թե՛ ԼՂՀ հասարակության, թե՛ իշխանության պասիվ, անհասկանալի դիրքորոշումը։ Տպավորություն է, որ իրենց սրտով չէ հատկապես, երբ զուռնա-դհոլով դուրս են գալիս փողոցներ Ղրիմի անկախությունը տոնելու, ինչը մեծագույն վնաս հասցրեց ՀՀ շահերին։ Ես ուրախություն չեմ տեսնում ԼՂ-ում, կարծեք թե Մոզամբիկի անկախության մասին է խոսքը, և ոչ թե՝ Ղարաբաղի»։
«Ես հանդիպել եմ «Նաիրիտի» կոլեկտիվի կողմից լիազորված մարդկանց հետ, հանդիպել եմ նաև նախկին տնօրենի հետ, և իրենց խնդրել եմ, ասել եմ՝ դուք երկար տարիներ է՝ զբաղվում եք այս խնդրով, ինքներդ նաև մեզ օգնեք, նշեք այն կազմակերպությունները, որոնց կարող ենք դիմել»:
«ՀՀ-ն մի կողմից՝ բանակցային գործընթացի մեջ է ԼՂ հիմնախնդրի լուծման ուղղությամբ, բայց մյուս կողմից՝ ներսում աշխատանք է տարվում անկախության ճանաչման համար: Այսինքն` նորից հարց է առաջանում, թե ի՞նչ է Հայաստանը ցանկանում ԼՂ հակամարտության հարցում»:
Նախագահ Սերժ Սարգսյանը դասախոսություն է կարդացել Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցում
«Սա չե՞ք քննարկել կոմիտեում: Նույնիսկ երեք նիստ առաջ էինք ուզում քննարկել այս հարցը կառավարության նիստում: Բա ինչի՞ համաձայնություններ չեք հավաքել»,- հարցրեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Ինձ համար անհասկանալի է վրացական դրոշակը հայկական ինքնաթիռի վրա, որի վրա գրված է՝ Արմենիա»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի Հանրային խորհրդի ավիացիայի ենթահանձնաժողովի նախագահ, «Ազգային ավիացիոն միավորում» հ/կ նախագահ, ԼՂՀ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը:
«Այն, ինչ մենք այսօր կարողանում ենք Եվրամիություն արտահանել, GSP+ ռեժիմը պահպանված է, մեր ձեռքերը ոչ ոք չի բռնել: Մեզ մնում է որակյալ արտադրանք տալ համապատասխան քանակով, որ կարողանանք ԵՄ արտահանել: Ամենակարևորը՝ մենք ունենք ռեժիմ, որը մեզ համար ԵՄ-ն պաշտպանել է: GSP+-ն ազատ առևտրի ռեժիմից շատ քիչ է տարբերվում»:
Մինչ Լ.Զուրաբյանը փորձում էր հեռախոսով կարգավորել քաղհասարակության ներկայացուցիչների` ԱԺ մուտք գործելու խնդիրները, իշխանական «քառյակը» դժգոհում էր իրենց սպասեցնելու համար: «Ինքը կես ժամ նստի, խոսի, ես սպասե՞մ: Կես ժամն արդեն անցավ»,- բողոքեց Դ.Հարությունյանը:
«Քննություն ենք կատարում դրսի հետ կապված ուղղություններով, ինչի հիմքը, կարծում եմ, ունենք: Այսօր ձեր կողմից նշվածը բացառել ես չեմ կարող: Դա իր պատասխանը կստանա, կարծում եմ, նախաքննության ավարտական փուլում»:
«ԵԱՀԿ Մինսկի խումբը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների միակ ճանաչված ձևաչափն է, բայց ԵԱՀԿ-ն չի կարող կանխարգելել հակամարտությունը, այլ ունակ է նպաստել լարվածության թուլացմանը»,- նկատեց դեսպանը:
Միքայել Համբարձումյանն ասաց նաև, որ քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, թե ով է խմբին ֆինանսավորողը, նա մեղադրվում է քրեական գործով. «Գումարների ծագման աղբյուրը մեզ պարզ է, խումբը ֆինանսավորվել է մոտ 65 հազար ԱՄՆ դոլարով»:
Խումբը տեսագրել է ՀՀ առաջին նախագահի առանձնատունը, դրա մատույցները: Ինչպես նաև ՀՀ երկրորդ նախագահի գործունեության վայրի հետ կապված ուսումնասիրություններ են իրականացվել: «Խումբը նաև փորձել է վերահսկել ՀՀ գործող նախագահի թիկնազորի հետ կապված աշխատանքների կազմակերպման հանգամանքները, փորձել է տեղեկություններ հավաքել՝ պարզելու համար, թե այդ աշխատանքներն ինչ միջոցներով են իրականացվում, ինչպես են կազմակերպվում»:
«ԵԱՀԿ-ն առանձնահատուկ է: Մենք պետք է հաղթահարենք խնդիրներն ու վերանայենք ԵԱՀԿ-ն, մենք կարիք չենք տեսնում վերաբանակցել հանձնառությունները, դա իրատեսական չէ: Մեզ պրագմատիկ մոտեցում է պետք՝ տեսնել երկխոսության ինչ հնարավորություններ կան, չնայած կան տարաձայնություններ»:
«Մենք երբեք չենք համաձայնի, որ մեր տարածքային ամբողջականությունը քաղաքական առևտրի հարց լինի, և այս դժվարին պայմաններում ձևավորվում է ուկրաինական ժողովուրդը, երբ մարդիկ՝ անկախ նրանից` որ լեզվով են խոսում, որտեղ են բնակվում, գիտակցում են, որ կա հայրենիք, որը հարկավոր է պաշտպանել և աջակցել, հարկավոր է միավորվել: Սա շատ կարևոր պրոցես է»:
«ԵՏՄ այն երկրները, որոնք թռչնի մսի արտադրությամբ են զբաղվում, պետական աջակցություն են ստանում՝ սուբսիդավորման տեսքով: Եթե սուբսիդավորվում է ֆուրաժը (1 տոննա), նշանակում է՝ կերն էժանացավ, եթե սուբսիդավորվում է 1 օրական տոհմային ճուտ արտադրողը, նշանակում է՝ 1 ճտի գինն էժանացավ: Մեզ մոտ դա չի արվում: Մենք այսօր մի ճուտն Իրանից գնում ենք 300-320 դրամով»,- ասում է Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:
«Մենք ՌԴ-ից դժգոհություններ չունենք, մենք դժգոհ ենք Մինսկի խմբից: Հայաստանը բոլոր լարվածությունների դեպքում դիմում է ԱՄՆ-ին, ինչո՞ւ ՌԴ-ին չի դիմում, կոնգրեսականները բոլոր լարվածությունների ընթացքում նոր նախաձեռնություններով են հանդես գալիս, դիմում Պետդեպարտամենտին, դա միանշանակ Հայաստանի աշխատանքի արդյունքն է»:
168.am-ի հարցին, թե ի՞նչ փուլում է միասնական արժույթի ներդրման հարցը, Ս.Սիդորսկին պատասխանեց, որ դա դեռ չի քննարկվում: Թե ինչո՞ւ չի քննարկվում, Ս.Սիդորսկին հայտարարեց՝ «Որովհետև դուք պատրաստ չեք»: Փորձեցինք ճշտել՝ արդյոք խնդիրը միայն Հայաստանո՞ւմ է, Ս.Սիդորսկին կատակեց՝ «Ես հիմա Հայաստանում եմ գտնվում»: «
Ի պատասխան հարցին, թե ԵՏՄ-Իրան ազատ տնտեսական գոտու ստեղծման հարցն ի՞նչ փուլում է, Վ.Գաբրիելյանը տեղեկացրեց, որ Հայաստանը նախաձեռնել է ԵՏՄ և Իրանի միջև ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու գործընթացը, ձևավորվել է աշխատանքային խումբ, մշակում են հարցերը:
«Ես ավելի քան վստահ եմ, որ, եթե Հայաստանը պաշտոնապես դիմի ՀԱՊԿ-ին՝ համատեղ ուժերով ադրբեջանական ագրեսիան կանխելու պահանջով, ապա, գոնե քաղաքական մակարդակում որոշակի աջակցություն կստանա»:
Ավելին՝ Վաչե Գաբրիելյանի գնահատմամբ՝ իրավիճակը կարող էր ավելի վատ էր լինել, եթե Հայաստանը չանդամակցեր Եվրասիական տնտեսական միությանը: Նրա խոսքով՝ ԵԱՏՄ անդամակցությունից հետո հեշտացել է գործարարների ու հայկական ապրանքների մուտքը ռուսական, ինչպես նաև եվրասիական շուկա:
Խոսելով Եվրասիական տնտեսական միության մասին՝ Ա. Մուրիչևը նկատեց, որ շատ դժվարություններ և խնդիրներ կան ԵՏՄ շուկային ինտեգրվելու ճանապարհին, բայց ամեն դեպքում, ըստ նրա՝ ամեն ինչ պետք է համեմատության մեջ դիտարկել.
Հարցին՝ եթե տասն անգամ ավելի էժան կարժենա շենքը միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելը, ինչո՞ւ չեն անում և նոր շենք են կառուցում, Դ. Ադբաշյանը նախ պատասխանեց, որ ինքն էլ է այդ հարցն ուզում տալ, բայց չգիտի՝ ում. «Քանի որ ես իմ աչքով ոչինչ չեմ տեսել, չեմ ուզում բարձրաձայնել, ինչ-որ շահագրգռվածություն կա»:
Հայաստանի Վերահսկիչ պալատն ուսումնասիրել է Առողջապահության նախարարության կողմից վերջին 2 տարում կենտրոնացված կարգով իրականացված գնումների, բնակչությանը դեղերով ապահովման նպատակով բժշկական հաստատություններին հատկացված միջոցների ծախսման արդյունավետության, նաև՝ դեղերի շրջանառության գործող օրենսդրությանը համապատասխանության հարցեր:
«Վաշինգտոնում Ալիև-Սարգսյան հանդիպման դեպքում կարելի է ակնկալել միայն առաջընթաց կարգավորման գործընթացում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Անվտանգության և միջազգային հարաբերությունների գերմանական ինստիտուտի փորձագետ Ուվե Հալբախը՝ անդրադառնալով ԱՄՆ-ում կայանալիք Միջուկային անվտանգության Վեհաժողովի շրջանակում սպասվող Ալիև-Սարգսյան հնարավոր հանդիպմանը:
«Հայաստանը փայլուն դեպքեր ունի, որ լավ օրենքները վատ են կիրառվում, օգտագործվում են վատ նպատակների համար: Եթե այդ մասը կարողանանք ապահովել, առաջիկայում, կարծում եմ, լավ կլինի, եթե՝ ոչ, ապա այս օրենսգիրքն էլ կդառնա գործիք, որ տարբեր դեպքերում տարբեր շահերի համար կօգտագործվի»,- հավելեց միության նախագահը:
«Ես հիմա չեմ արդարանալու, ես ուրիշ հայտարարություն կանեմ, որ այս գործով այս թնջուկը չի ավարտվելու, չեն բացահայտվելու սպանություն կատարողները, որովհետև դրանք բացահայտված էին»:
«Ալիևի վերջին խայտառակ հայտարարությունը, որտեղ նա, փաստորեն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին մեղադրում է սադրիչ գործողությունների մեջ, քրիստոնյա-մահմեդական հակամարտության երանգ է տալիս դրան, շատ վատ մի մոտեցում է, ու միջազգային հանրությունը պետք է շատ ավելի զգույշ և ուշադիր լինի նման հայտարարությունների նկատմամբ»:
«Քանի որ մենք կանք, իրենք պետք է կրակեն: Ու քանի որ մենք կանք ու պասիվ կանք, իրենք պետք է կրակեն ակտիվ: Այն, ինչ որ իրենք մեր գլխին են անում, մեր խաղաղ բնակիչների գլխին են անում, մենք պետք է վաղուց սկսեինք անել իրենց խաղաղ բնակիչների գլխին»:
Հարցին, թե արդեն իսկ ի՞նչ չարաշահումներ են եղել, որոնց մասին խոսել է վարչապետը, Մեխակ Ապրեսյանը պատասխանեց. «Ընդհանրապես բողոքներ, խնդիրներ և մեզնից էլ առաջարկություններ ու վերլուծություններ են եղել, նաև՝ հենց հանձնարարական»: