««Ձեռնպահ» քվեարկությունը համարում եմ բացասական, դրանով Հայաստանը չբարձրացավ ո՛չ ՌԴ-ի, և ո՛չ էլ ԵԽ մյուս անդամ երկրների աչքում: Այս հարցում հայկական պատվիրակությունը կարող էր քվեարկել կողմ: Ի՞նչն է կաշկանդել հայ պատվիրակներին»,- ասում է նա:
Եթե մեր պաշտոնյաները նախկինում պարծենում էին ՀՀ տնտեսական ազատության աստիճանով, այսօր նրանց ճաշակը փոխվել է՝ տնտեսությունը աստիճանաբար կորցնում է ազատականությունը։
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանը քիչ առաջ հրապարակեց դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի գործով դատավճիռը: Դատավճռով՝ Վարդան Պետրոսյանը մեղավոր ճանաչվեց առաջադրված մեղադրանքում՝ դատապարտվելով 5 տարվա ազատազրկման:
«Դա նորությո՞ւն է: Այդ ագրեսիվությունը հենց նո՞ր է սկսվել: Սա մի քաղաքականություն է, որը կար և՛ մեկ, և՛ երկու, և՛ շատ տարիներ առաջ: Քանի դեռ չկա հաղթանակ կամ իրավիճակի սառեցում, որևէ լուրջ ելք, ապա այդ հռետորաբանությունը կշարունակվի, որի շարունակությունն էլ ագրեսիան է»,- ասում է նա՝ խոսելով սահմանին տիրող լարված իրավիճակի մասին:
«Համոզված եմ, որ հարյուրամյակի տարում նոր ժեստեր, նոր քայլեր կտեսնենք ճանաչման ուղղությամբ»,- Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ժամանակ իր ելույթում ասել է Ֆրանսիայի նախագահը:
Կառավարության շենքի առջև շարունակվում է Շրջանառության հարկի մասին նոր օրենքի կասեցում պահանջող՝ Երևանից և մարզերից ժամանած հարյուրավոր առևտրականների, Փոքր ու միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) ներկայացուցիչների բողոքի ակցիան։
Մեքենայում գտնվող 3 անձինք հակառակորդի կրակահերթերից չեն տուժել: Հայկական կողմի ձեռնարկած գործողությունների արդյունքում հետախուզական-դիվերսիոն խմբի անդամները հետ են շպրտվել:
«Առանց հուզմունքի հնարավոր չէ լսել կամ կարդալ նրա խոսքը դատարանում. այս խոսքը բեմից հմուտ արտասանված մենախոսություն չէ, սա նույնիսկ Ձեզ ուղղված խնդրանք չէ, սա իր պատառոտված ներսի ճիչն է, իր մեծ ցավի ճիչը… Ձեր առջև ակամա զոհ է կանգնած: Ոչ մի դատավճիռ այլևս ավելի խիստ չի կարող լինել, քան իր իսկ կայացրածը: Բավարարվեք այսքանով»,- ասում է Ռուբեն Հովսեփյանը:
«ՄԽ համանախագահներն Ադրբեջանին հիշեցրին և պարտավորեցրին, որ նա կատարի իր ստանձնած պարտավորությունները` Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով».- ասում է քաղաքագետը:
«Ստորին պալատը եզրահանգել էր, որ ցեղասպանությունն անհայտ և անապացուցելի է՝ առանց օգտագործելու իր տրամադրության տակ առկա փաստահավաք գործիքներից որևէ մեկը: Ինչպես գիտենք 1915թ․ սպանվեցին 1,5 մլն հայեր, և ցեղասպանությունների միջև՝ հոլոքոտ և գենոցիդ, տարբերություն դնելը, մեկը համարել հաստատված, մյուսի եղելությունը վիճարկելը, ճիշտ չէ»:
«ՀԱՊԿ-ն ոչինչ չի կարող անել, քանի որ դիմումից հետո մինչև ՀԱՊԿ-ի ընթացակարգերն ավարտվեն, մինչև ՀԱՊԿ-ն տեղից շարժվի, հակառակորդը կհասնի չգիտեմ թե որտեղ»,- նշեց նա՝ նկատելով, որ ոչ թե ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտություն չկա, այլ՝ անիմաստ է:
«Կա ԵՄ-ի հստակ հանձնառությունը՝ ամրապնդել համագործակցությունը Հայաստանի հետ այնտեղ, որտեղ համագործակցությունը համատեղելի է Հայաստանի ներկայիս միջազգային պարտավորությունների հետ»,- ասում է նա:
Հիմքում Վազգեն Սարգսյանի գրականությունն է, որով ներկայացված է Վազգեն Սարգսյան մարդու, անհատի, տղամարդու, հայի տեսակը: Եզակի արխիվային կադրեր կան, որ երբեք չեն ցուցադրվել ու բազում բացահայտումներ են անում:
Վարդան Պետրոսյանի դեպքում էական է նրա հեղինակության հետ խաղալ, ինչը, ի զարմանս դատավորի և մեղադրող կողմի, ոչ մի կերպ տեղի չի ունենում: Դատարանին պետք է Վարդան Պետրոսյանին նվաստացնել, հյուծել: Ինչո՞ւ:
«Բավականին բարդ իրավիճակ է ՀՀ-ում ընդհանուր տնտեսության առումով, ու դա պետք է անդրադառնա նաև բանկային համակարգի վրա: Իհարկե, չի կարող չանդրադառնալ: Բանկիրներն էլ մարդիկ են և, իրենց ռիսկերը հաշվի առնելով, փորձում են այնքան բարձր տոկոսներով տրամադրել վարկերը, որ փոխհատուցվի որոշակի վարկերի ոչ վերադարձելիությունը»:
«Ցանկացած նոր համաձայնագիր կարող է ոգեշնչվել նրանից, ինչ նախկինում բանակցվել է, բայց դա կլինի նոր համաձայնագիր»,- 168.am-ի հետ զրույցում նշեց հանձնակատարը:
«Ադրբեջանը կորցրել է Ղարաբաղը, նա սպասում էր, որ Ռուսաստանը վերջնականապես կպարտվի Արևմուտքին, սպասեց մի շարք զարգացումների, որոնք պետք է Ադրբեջանի համար բարենպաստ պայմաններ ստեղծեին: Այնինչ տեղի ունեցավ հակառակը: Ադրբեջանը լարվածությամբ ցույց է տալիս իր ջղաձգվածությունը»:
ՀՀ բոլոր 21 բանկերը հրապարակել են նաև 2014 թվականի 4-րդ եռամսյակի ցուցանիշները։ Ինչպես խոստացել էինք, կրկին անդրադառնում ենք թեմային՝ թարմացնելով տվյալները։
Հենրիկ Յայլոյանն ասաց, որ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում ամեն առիթով կոչ են անում չմասնակցել մարտերին և չմիջամտել հակամարտությանը, քանի որ դա հայերի կռիվը չէ: Բայց և ասաց, որ առանց իրենց գիտության՝ եղել են հայեր, ովքեր կամովին միացել են այս կամ այն կողմին, եղել են նաև զոհեր:
«Շատ, շատ խնդիրներ կան, որոնք իրենց մեջ գաղտնիություն են պարունակում, և մենք՝ ոչ ես, ոչ էլ դուք, իրավունք չունենք մտելու այդ մասնագիտական մանրունքների մեջ, որ պետք է աշխատեն իրավական ոլորտի ներկայացուցիչները»:
Չպետք է կասկածել՝ ռուսական կողմն էլ իր հերթին՝ գոհ կլինի Նալբանդյանից՝ ՀՀ արտգործնախարարի պաշտոնում այդքան սրտացավորեն, առաջին հերթին՝ Ռուսաստանի շահերը պաշտպանելու համար:
«Թո՛ղ ոչ ոք չմտածի, որ մենք ձեռքներս ծալած սպասելու ենք, թե երբ է արհավիրքը մտնելու մեր տուն: Մեզ համար արհավիրք պատրաստողի հանդեպ մենք պարտավոր ենք լինել անողոք: Կրկնում եմ՝ դիմացինի արկածախնդրու-թյունը կստիպի մեզ գնալ անդառնալի վնասների հասցման ճանապարհով»:
«Թոզ փչելով առաջ չես շարժվի»,- այս մասին՝ այսօր իր ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` գնահատելով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը, որը նա արեց Հրանտ Դինքի մահվան 8-րդ տարելիցի կապակցությամբ` խոսելով նաև հայ-թուրքական հարաբերությունների մասին:
Հարցին՝ արդյոք ճի՞տ է տեղեկությունը, որ Վալերի Պերմյակովին հատնաբերել են հայ իրավապահները, Հունան Պողոսյանը պատասխանեց. «Նման տեղեկություններ չկան, որ հայ իրավապահներն են ձերբակալել և հանձնել ռուս սահմանապահներին: Բացարձակապես նման բան չկա»:
«Ադրբեջանի խնդիրը՝ լարվածություն ցույց տալ, կարծես թե, լուծված է, քանի որ իսկապես աննախադեպ ակտիվություն էր մի ամբողջ ամսվա ընթացքում: Դա հաշվի առնելով՝ ինչ-որ հանգստություն է տիրել սահմանում, բայց սա կարող է խաբուսիկ լինել, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր իրավիճակ է ստեղծվել, և այս իրավիճակը պատերազմից բացի՝ ուրիշ բառով բնութագրել հնարավոր չէ»:
Հայաստանում գոնե մի ցուցանիշ կայուն աճում է, և, հաշվի առնելով, որ դրան առնչություն չունեն վիճակագրական ծառայության «վարպետները», ովքեր ամեն ինչ անում են իշխանությանը հաճոյանալու համար, այն իրապես արտացոլում է մեր իրականությունը: Դառը իրականությունը:
«Մենք այսօր շատ-շատ խնդիրներ ունենք, ու հենց կանայք տանը խնդիրներ ունեն: Սեփական ուժերը թերագնահատելը վտանգավոր է. վախը մարդու թշնամին է: Եվ չմոռանանք, որ տղամարդկանց կինն է կյանքի բերում»,- ասում է նա:
Տեսականորեն չի բացառվում, որ բոլոր բանկերն էլ իրենց կապիտալը կարողանան մեծացնել, չմիավորվեն և չկլանվեն, և 2017 թվականի հունվարի 1-ին ունենանք 21 բանկ։ Այնքան, որքան այսօր։
Պետությունը պետք է աշխատի այլ ուղղությամբ՝ երկրում արդարություն հաստատելու, քաղաքացիներին արժանապատիվ ապրելու հնարավորություն տալու, 65 միլիոն դրամը և շատ այլ միլիոններ անհեթեթությունների վրա չմսխելու ուղղությամբ: Իսկ հայրենիքի հանդեպ սերը թողնի մեզ: Անկեղծ ասած՝ պետությունը մեզ խանգարում է սիրել հայրենիքը:
«Հայաստանի տարածքում կատարվել է լրջագույն ահաբեկչական գործողություն: Եվ նաև սա է պատճառը, որ կասկածյալը պետք է հանձնվի Հայաստանին»,- ասում է Հայկ Ա. Մարտիրոսյանը: