
«Պարոն Մուկուչյանը չի թողնում, որ ես ժողովրդի հետ հանդիպեմ ու որևէ բան ասեմ, որ ապրիլի 2-ից հետո կաջակցեմ». Գագիկ Ծառուկյան

«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր քարոզարշավ է իրականցնում Վարդենիսում: Հանրահավաքի ժամանակ նա ողջունեց վարդենիսցիներին, ներկայացրեց իր տեսակետները:
Գ.Ծառուկյանը զերծ մնաց գումարային կամ նյութական ուղիղ խոստումներ տալ, սակայն ամբիոնից հայտարարեց, որ Բանավանի (Վարդենիսի թաղամաս:- խմբ.) խնդրին ծանոթ է և անպայման կանդրադառնա:
«Բանավանի մասին մեզ տեղյակ է պահել մեր թեկնածուն, անպայման կանդրադռնանք,- ասաց Ծառուկյանն ու հավելեց,- Պարոն Մուկուչյանը` ԿԸՀ նախագան, չի թողնում, որ ես ժողովրդի հետ հանդիպեմ ու որևէ բան ասեմ, որ ապրիլի 2-ից հետո կաջակցեմ: Ասում է` դա ընտրակաշառք է: Ես իմ ժողովրդին սիրում եմ, ընտրակաշառք չեմ բաժանում: Այնպես որ՝ Բանավանի խնդիրներին տեղյակ եմ, լուծում կտանք»:
«Հույս, հավատ և բարեկեցիկ կյանք»,- հավելեց Ծառուկյանը: