Բաժիններ՝

Որ երկրներից և ինչ նպատակով են 2016 թվականին Հայաստան այցելել զբոսաշրջիկները

Ըստ ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների, 2016թ. հունվար-դեկտեմբերին Հայաստանի Հանրապետություն է ժամանել1 1 259 657 զբոսաշրջիկ։

2015թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 5.7%-ով:

Ժամանած զբոսաշրջիկների մեծ մասը՝ 1 084 933-ը, հանգրվանել են բարեկամի կամ հարազատի տանը, վարձով տրվող բնակարաններում և նման այլ վայրերում։ Հյուրանոցային տնտեսության օբյեկտներում իջևանել է 174 724 մարդ։

Նախորդ տարվա ընթացքում ամենից շատ՝ 17%-ով, աճել է հանգստի և ժամանցի նպատակով Հայաստան այցելածների թիվը, որոնց մասնաբաժինը զբոսաշրջիկների ընդհանուր թվի մեջ կազմել է 49.8%։  Զբոսաշրջիկների 31.9%-ը Հայաստան է ժամանել գործնական նպատակներով (գործնական այցելությունների թիվն աճել է 3.2%-ով)։

Բուժման նպատակով ՀՀ այցելությունները նվազել են մոտ 30%-ով (տեսակարար կշիռը՝ 0.3%), իսկ կրթության նպատակով Հայաստան այցելողների թիվը նվազել է 7 անգամ (տեսակարար կշիռը՝ 0.1%-ից քիչ)։

Ինչ վերաբերում է զբոսաշրջիկների աշխարհագրական բաշխվածությանը, ապա, ըստ հյուրանոցային տնտեսության օբյեկտներից ստացված հաշվետվությունների տվյալ ների, 2016թ. հունվար-դեկտեմբերին ՀՀ այցելած զբոսաշրջիկների 25.7%-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, 25.8%-ը` ԵՄ երկրներին և 48.5%-ը` այլ երկրներին:

Ամենից շատ՝ 79.7%-ով աճել է Իրանից ժամանած զբոսաշրջիկների թիվը. իրանցիները կազմել են զբոսաշրջիկների ընդհանուր թվի 17%-ը (2015 թվականին՝ 10%)։ Իսկ ամենից շատ զբոսաշրջիկներ շարունակում են ՀՀ այցելել Ռուսաստանից։ Չնայած Ռուսաստանից այցելությունների թիվը 2016 թվականի ընթացքում 4.2%-ով աճել է, ՌԴ-ի տեսակարար կշիռը Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվում նվազել է 22.1%-ից նվազել է մինչև 21.7%։ Դա պայմանավորված է Իրանից կատարված այցելությունների կտրուկ աճով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս