Հայաստանում հանցագործությունների բացահայտման և կանխարգելման հարցում մեծ աշխատանք է տարվում: Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով իրավապահ մարմինների աշխատանքին:
Նրա խոսքով՝ շփման գծում պետք է հանդարտություն տիրի: Զոհերը պետք է բացառվեն: «Այս մարդաորսը, որը կա այսօր, պետք է բացառվի: Դա կստեղծի որոշակի մթնոլորտ ու փոխվստահություն»:
ՀՀ Նախագահի հարցազրույցը՝ «Արմենիա» հեռուստաընկերությանը:
Մեր վարչապետը պաշտոնավարման հենց սկզբից հայտարարեց, որ Հայաստանում անթույլատրելի շատ են ոչ աշխատանքային օրերը: Հայտարարեց: Խոստացավ կրճատել: Չկրճատեց:
«Ես սովորական մահով մեռնողը չեմ, իմ մահն ամբողջ աշխարհը պետք է իմանա ու սգա…»,- հարազատներն ամեն անգամ անասելի ցավով են հիշում 2016թ. ապրիլյան պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Աշոտ Շահբազյանի խոսքերը։ Աշոտի մասին պատմելու ու գրելու շատ բան կա։
«Հայ-թուրքական սահմանի փակ վիճակը շարունակելով՝ Թուրքիան և Ադրբեջանը հույս ունեին զիջումներ ստանալ Հայաստանից, կարծելով, թե ծնկի են բերել, ինչը չհաջողվեց, այս արձանագրություններն էլ, հետևաբար, որևէ իմաստ չունի շարունակել պահել»:
«Եվրոպացիները հստակ պայմաններ են դրել և Հայաստանից սպասում են ինչ-ինչ գործողությունների։ Դրանցից մեկը և ամենակոնկրետը վիզաների ազատականացումն է»։
«Ռուսներին պետք է տրվի սահմանը պաշտպանելու գործառույթ, ոչ թե սահմանը վերահսկելու գործառույթ։ Այսինքն՝ նրանք չպետք է լինեն առաջին հերթին օդակայաններում, չպետք է լինեն նաև Իրանի սահմանին»։
«Մենք համաձայն ենք մեր միջամտությունը հասցնել զրոյի, սակայն մեկ պայմանով՝ տնտեսվարողները պետք է աշխատեն մաքուր դաշտում»:
«Արվեստագետն ու արտադրությունը բավականին անհամատեղելի բաներ են, դրա համար միշտ կոնֆլիկտներ են առաջանում»:
«Չի բացառվում, որ Հայաստանին մեղադրեն «դավաճանության» մեջ կամ թույլ չտան շարունակել այս ծրագիրը, ինչպես պատահեց Ասոցացման համաձայնագրի դեպքում, քանի որ հատկապես ՆԱՏՕ-ի քաղաքականությունն այս տարածաշրջանում մշտապես լուրջ ռուսական հակազդեցության է արժանացել, սպառնալիքների:
«Առողջապահական ոլորտում գների իջեցման նախանշան կա, համենայն դեպս, մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարեց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը՝ պատասխանելով հարցին, թե դեղերի թանկացումներ սպասվո՞ւմ են։
168.am-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն ասաց, որ նախագահ դառնալու հնարավորություն ունի միայն այն թեկնածուն, ով կունենա ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի աջակցությունը։ Մնացած բոլոր թեկնածուների մասին խոսելը, ըստ նրա՝ անիմաստ է։
Կառավարությունը հաստատեց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կարիքների համար գնման պայմանագրի դադարեցնելու մասին որոշման նախագիծը:
«Նոր տարին շատ ավելի գիտակցաբար կանցկացնենք` իմանալով, որ հաջորդ Նոր տարին կարճ ա լինելու»,- կատակեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Հիշում եմ` ինչպիսի ոգևորությամբ էր պոլսահայ համայնքն ընդունել հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրման և հայ-թուրքական սահմանի բացման հնարավորության լուրը»:
«Տարբեր տեղերում Սերժ Սարգսյանի ելույթներից տպավորություն է ստեղծվում, որ բարեփոխումների ինչ-որ մեկնարկ է ուզում անել, բայց թերհավատությունը շատ մեծ է, ինչը բնական է»:
Հայկական շուկա է ներմուծվել սալմոնելա ու տետրացիկլին պարունակող թռչնամսի մեծ խմաքանակ, որի արդյունքում թռչնամիս օգտագործած սպառողների որոշակի զանգված դիմել են բուժհաստատություններ:
Ընթացիկ տարվա 11 ամիսներին Հայաստանի բնակչությունը 70 միլիոն խորանարդ մետրով ավելի շատ գազ է սպառել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
«Ես որևէ մեկին խորհուրդ չեմ տալիս օգտագործել գարշահոտ և չբորբոսնող բրինձ, բայց խուճապի մատնվել պետք չէ, որովհետև մենք գործ ունենք ոչ թե արհեստական՝ պլաստիկե, այլ պարզապես խնդրահարույց բրնձի հետ»:
«Մենք միշտ քննադատում ենք Հայաստանի իշխանություններին, բայց արագ զարգացող աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային գործընթացներում Հայաստանը կարողանում է հավասարակշռություն ստեղծել»:
«Հիմա կատարվում են Մեծամորի ատոմակայանի մոդեռնիզացման աշխատանքներ։ Ռուսաստանն արդեն 270 միլիոն տվել է Հայաստանին, և 30 մլն դոլար էլ տվել է գրանտի տեսքով, որը նույնպես ներդրում է»:
ՀՀ կառավարության գործունեությունն ուղղված է աղքատության մակարդակի նվազեցմանը: Այդ մասին Արմավիրի մարզում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ աղքատության ցուցանիշներն, իհարկե, անհանգստացնում են:
«Տո խի՞ չունեմ։ Սեյրան Օհանյանը մեր ընկերն ա, մեր ազգի հերոսն ա, ինչի՞ պիտի չշփվեմ։ Եթե էսօր քաղաքական մտածելակերպով իրար հետ նման չեք մտածում, ընկերությունը մեռա՞վ, պրծա՞վ»
Հարցին՝ իրենց չե՞ն դիմել նման խնդրով, նա այսպես պատասխանեց. «Ո՛չ։ Մեզ դիմել են այն հարցով, որ թուրքական լոլիկը հայկականի անվան տակ արտահանվել է Ռուսաստան։ Հայկական կողմն ընդունել է դա։ Ա՛յ այդ հարցով մենք զբաղվել ենք»։
2017 թվականի հունվար-հոկտեմբերին ֆիզիկական անձինք բանկային համակարգի միջոցով Հայաստան են փոխանցել 1 մլրդ 397.7 մլն ԱՄՆ դոլար։
«Եթե պարզ ազատությունները խոչընդոտվեն, նշանակում է՝ Հայաստանը բացարձակ պատրաստ չէ ԵՄ-ի հետ համագործակցության»:
«Մենք մեր բոլոր ձախողումները հիմնավորում ենք «չ» տառով՝ հնարավոր չէ, չգիտեմ, չեմ կարող, երկիրը երկիր չէ, և այլն: Ես բացառել եմ իմ կյանքում «չ» տառը»:
Երեխաներն աշխարհը, կյանքը, մարդկանց ընկալում են այնպիսին, ինչպիսին նրանք կան: Հետևաբար՝ երեխայի հետ ընկերության մասին խոսելիս պետք է օգտագործել հասարակ և հասկանալի բառեր:
«Հայկական կողմն է, որ պետք է որոշի՝ ինչպես օգտագործել պահը սեփական խնդիրների լուծման համար: Եվ, ի վերջո, ցանկացած խաղաղ գործընթաց իր դրական ազդեցությունն է ունենում ողջ տարածաշրջանի վրա, բայց կարծում եմ` էական փոփոխություններ Ղարաբաղի շուրջ չեն լինի»: