Բաժիններ՝

Թուրքիայի ԱԳ նախարարը ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկել է Գազայի հարցը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Գազայում հրադադարի պահպանման և մարդասիրական օգնության անխափան մատակարարման ուղղությամբ հնարավոր քայլերը։

Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրների փոխանցմամբ՝ կողմերն անդրադարձել են նաև Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ քաղաքում ստորագրված «Նպատակների հռչակագրի» կյանքի կոչման հետ կապված հարցեր։

Զրույցի ընթացքում քննարկվել են նաև Սիրիայում ընթացող զարգացումները, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ընթացքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս