ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի փաստաբանական խումբը դիմել է Հայաստանում գործող միջազգային կառույցներին ու դեսպանատներին

 168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ, ապօրինի կալանավորված Վարդան Հարությունյանի գործի վերաբերյալ փաստաբանական խումբը դիմումներ է ներկայացրել Հայաստանում գործող միջազգային կառույցների ներկայացուցիչներին և դեսպանատներին:

Մենք դիմեցինք ՊԵԿ նախկին նախագահի պաշտպանական թիմին՝ փորձելով պարզել՝ ինչի՞ն են վերաբերում այդ դիմումները:

«Դիմումներում ներկայացվել են յոթ տարի առաջ կարճված և ներկայումս «վերակենդանացված» գործի շրջանակներում իրականացվող ակնհայտ ապօրինությունները և իրավունքների հիմնարար խախտումները։ Էական նշանակություն ունի այն հանգամանքը, որ Վարդան Հարությունյանի իրավունքների նկատմամբ ակնհայտ անհամաչափ միջամտություններն այլևս հանդիսանում են տևող և շարունակվող»,- ասացին Վարդան Հարությունյանի փաստաբանական խմբից:

Մեզ հետ զրույցում խմբից նշեցին՝ Եվրոպայի Միության, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի դեսպանությունները տարիներ շարունակ հետևողականորեն արձագանքել են մարդու իրավունքների խախտումներին՝ հանդես գալով դրանց վերացմանը, արդար դատաքննության և իրավունքի գերակայության ապահովմանը միտված հայտարարություններով։

Կարդացեք նաև

«Նրանց դիրքորոշումները մշտապես դիտվել են որպես մարդու իրավունքների պաշտպանության կարևոր ազդակ և արժեքային ուղենիշ Հայաստանի համար։ Սակայն վերջին շրջանում նկատվում է վտանգավոր և մտահոգիչ լռություն, կամ անգործություն, այն դեպքում, երբ Հայաստանում շարունակվում են առավել սուր և համակարգային բնույթ ստացած իրավունքների խախտումները, իսկ Վարդան Հարությունյանի գործով արձանագրվում են ակնհայտ խախտումներ, ամենաինտենսիվ խափանման միջոցի՝ կալանքի ընտրություն և մինչ օրս ամեն կերպ պահպանում:

Նշված, ինչպես նաև այլ դեպքերով առնվազն կալանավորումների վերաբերյալ այդ կառույցների և դիվանագիտական ներկայացուցիչների կողմից որևէ հրապարակային արձագանք կամ գործողություն չի ձեռնարկվում»,- ասացին ՊԵԿ նախկին նախագահի պաշտպանական թիմից:

Հիշեցնենք, որ Վարդան Հարությունյանը 2025 թվականի օգոստոսի 8-ին ապօրինի կալանավորվել է դեռևս 7 տարի առաջ քննված, բոլոր հանգամանքները բացահայտված և կարճված քրեական գործի շրջանակներում։

Տեսանյութեր

Լրահոս