Բաժիններ՝

Լոռիում 71-ամյա տղամարդը բեռնատարի վրա աշխատանքներ կատարելիս ավտոմեքենան առաջ է ընթացել և վրшերթի ենթարկել նրան

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:50-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 71-ամյա Ալբերտ Ա.-ն Լեռնավան գյուղում իր վարած բեռնատար ավտոմեքենան կայանել է, ապա աշխատանքներ կատարելու ժամանակ ավտոմեքենան ինքնաբերաբար առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել նրան:

Դեպքի վայր ժամանած «Սպիտակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիիշկների հերթապահ խումբն արձանագրել է նրա մահը:

Դեպքի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Սպիտակի բաժնի պահպնավող հատուկ տարածք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս