Պուտինի և Թրամփի հանդիպումը ապտակ է Եվրոպայի համար. La Repubblica

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի՝ Բուդապեշտում հանդիպում անցկացնելու որոշումը «ապտակ» էր Եվրոպայի մնացած մասի համար: Այս մասին գրում է իտալական La Repubblica թերթը:

«Սա ապտակ է հին մայրցամաքին»,- ընդգծում է թերթը։

Ըստ իտալական թերթի՝ «եվրոպական երկրները ստիպված կլինեն նախագահական ինքնաթիռի համար թռիչքի թույլտվություն տրամադրել՝ չնայած պատժամիջոցներին և Միջազգային քրեական դատարանի որոշմանը»։

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտնել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների միջև Հունգարիայում կայանալիք բանակցությունների ամսաթիվը և մանրամասները կախված են երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումից և դրա արդյունքներից։

Տեսանյութեր

Լրահոս