
Հնդկաստանը Գայանայի նավթի իր առաջին խմբաքանակն է գնել ամերիկյան Exxon Mobil ընկերությունից

Հնդկաստանի նավթավերամշակման գործարանները Գայանայի նավթի առաջին խոշոր խմբաքանակն են գնել ամերիկյան ExxonMobil ընկերությունից: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով աղբյուրների:
Նրանց տվյալներով՝ Հնդկաստանի ամենամեծ նավթավերամշակման գործարանը՝ Indian Oil Corp.-ը, և Hindustan Petroleum Corp. ձեռնարկությունը ձեռք են բերել 4 միլիոն բարել Golden Arrowhead մակնիշի գայանական անմշակ նավթ: Առաջին նման գործարքի շրջանակներում մատակարարումը կիրականացնեն 2025 թ. վերջին կամ 2026 թ. սկզբին:
Մեկ այլ վերամշակող ընկերություն՝ Hindustan Petroleum Corp-ը, առաջին անգամ գնել է Liza և Unity Gold նավթ. 2 միլիոն բարելի մատակարարումը նախատեսված է նույն ժամանակահատվածում։
Գործակալությունը նշում է, որ Հնդկաստանը դիվերսիֆիկացնում է իր նավթի մատակարարումները՝ փորձարկելով նոր տեսակներ Հարավային Ամերիկայից, որտեղ արտադրությունն աճում է։ Հնդկաստանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ կընդլայնի և կդիվերսիֆիկացնի էներգիայի աղբյուրները։ Այս հայտարարությունից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է ռուսական նավթի գնումները դադարեցնելու պատրաստակամության մասին: