
«ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը հայ ժողովրդի համար կենսական նշանակություն ունի». Ստեփան Գրիգորյան

Այսօր կազմակերպված «ՆԱՏՕ-ն Վարշավայից Բրյուսել՝ մարդկային անվտանգության և անվտանգության ոլորտի բարեփոխումները Հայաստանում» խորագրով միջազգային գիտաժողովի ժամանակ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանն ընդգծեց՝ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությունն ուղղված չէ երրորդ պետությունների դեմ։
«Ես սա հատուկ շեշտում եմ մեր մեծ բարեկամի համար, որին ուղերձ եմ ուղարկում, և որը, ասես, բութ լինի։ Տասն անգամ ասում ես, որ ԵՄ-ի հետ պայմանագիրը որևէ վտանգ չի պարունակում, բայց վախենում են, արա՛։ Այս համագործակցությունը ոչ ոքի դեմ ուղղված չէ, փոխլրացնող է»,- նկատեց նա
Գրիգորյանի խոսքով՝ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի ունեցած ծրագրերը ևս փոխլրացնում են միմյանց. «Կան ծրագրեր, որոնք միայն ՆԱՏՕ-ի հետ ենք անում, մյուսներն այդ խնդիրները չեն դնում։ Օրինակ՝ մեր մեծ բարեկամ պետությունը չի դնում կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ խնդիր, իսկ ՆԱՏՕ-ի հետ մենք դնում ենք այդ խնդիրը։ Ամեն ազգ ընտրություն կատարելու իրավունք ունի»։
Նա ընդգծեց՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը հայ ժողովրդի համար կենսական նշանակություն ունի. «Դա հնարավորություն է ընձեռում դիվերսիֆիկացնել մեր ազգային անվտանգությունը: