
Մադագասկարում բարձրաստիճան զինվորականը երդում է տվել որպես նախագահ

Մադագասկարի զինված ուժերի գնդապետ Մայքլ Ռանդրիանիրինան Բարձրագույն սահմանադրական դատարանում երդում է տվել որպես երկրի նախագահ անցումային շրջանում: Երդմնակալության արարողությունը հեռարձակել է Մադագասկարի ազգային TVM հեռուստաալիքը:
Արարողությանը ներկա են եղել քաղաքական կուսակցությունների առաջնորդները, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, ԵՄ դեսպանները:
Սեպտեմբերի 25-ին Մադագասկարում սկսվել են բողոքի ցույցեր՝ պահանջելով նախագահ Անդրի Ռաձուելինայի հրաժարականը: Նա հրաժարվել է թողնել պաշտոնը, բայց հայտարարել է, որ իր նկատմամբ մահափորձ են կատարել, այդ պատճառով էլ ինքը փախել է ինչ-որ անվտանգ վայր:
Պետության ղեկավարի բացակայության պատճառով Մադագասկարի Բարձրագույն սահմանադրական դատարանը հոկտեմբերի 14-ին Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատի) որոշմամբ հաստատել է նրա հեռացումն իշխանությունից:
Դատարանն առաջարկել է, որ երկիրը գլխավորի գնդապետ Մայքլ Ռանդրիանիրինան՝ զինվորականների առաջնորդը, որոնք գրավել են նախագահական պալատը: