
Թրամփն Ալյասկայում բղավել է Պուտինի վրա. FT

Օգոստոսին Ալյասկայում կայացած գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ենթադրաբար, մի քանի անգամ բարձրացրել է իր ձայնը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ընթացքում: Նման հրապարակում է արել Financial Times թերթը:
«Ինչպես հաղորդում են աղբյուրները, հանկարծակիի եկած՝ Թրամփը մի քանի անգամ բարձրացրել է ձայնը և մի պահ սպառնացել է հեռանալ»,- պնդում է թերթը։
FT-ի աղբյուրների համաձայն, «միայն մի քանի խորհրդականների» ներկայությամբ Պուտինը մերժել է ԱՄՆ-ի՝ պատժամիջոցների մեղմացման դիմաց հրադադարի հաստատման առաջարկը՝ պնդելով, որ Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի «միայն այն դեպքում, եթե Ուկրաինան կապիտուլյացիայի ենթարկվի և ավելի շատ տարածքներ զիջի Դոնբասում»։