10 միլիոն 666.000 դրամ՝ «Կարեն-Սևակ» բենդի 1.5 ժամանոց ելույթի համար. քաղաքապետարանի տոնական գնումները. շարունակելի

10 մլն 666.000 դրամ, կամ՝ շուրջ 28.000 դոլար. ահա այսքան է արժեցել Երևանի քաղաքապետարանի՝ մեկ անձից գնումը «Կարեն Սևակ Պրոդաքշն» ՍՊԸ-ից:

Էլեկտրոնային գնումների armeps համակարգից տեղեկանում ենք, որ պայմանագիրը կնքվել է հոկտեմբերի 14-ին. ըստ պայմանագրի՝ այս գումարի շրջանակում ՍՊԸ-ին պատվիրակվել է «Էրեբունի-Երևան» տոնակատարության շրջանակում Հանրապետության հրապարակի գալա-համերգի ժամանակ «Կարեն-Սևակ» բենդի ելույթի ապահովումը: Պայմանագրի տեխնիկական բնութագրում ելույթի տևողություն է նշվել 1 ժամ 30 րոպեն:

168.am-ն այլ հրապարակումներով դեռ կանդրադառնա տոնական միջոցառման մյուս մանրամասներին, տարբեր արտիստների հետ կնքված պայմանագրերին, որպեսզի պատկերացում կազմի, թե ինչքա՞ն է քաղաքացիների գրպանին արժենում տոնը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ քաղաքապետարանը հրապարակել էր տոնական ժամանակացույցը՝ մասնավորապես հայտնելով, որ տոնական ծրագիրը կմեկնարկի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 18:00-ին, Դիանա Աբգարի անվան պուրակում, հոկտեմբերի 12-ի կեսօրից Երևանի տարբեր հատվածները կվերածվեն մեծ տոնական վայրերի՝ սիրված և հայտնի արտիստների մասնակցությամբ: Ժամը 21։00-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա օրվա  միջոցառումը՝ եզրափակիչ տոնական համերգը, որը կավարտվի շքեղ հրավառությամբ։

Կարդացեք նաև

Ի դեպ, այս ամենը՝ Նուբարաշենի ծխացող աղբավայրի ֆոնին և քաղաքացիների օբյեկտիվ հարցադրումների ներքո՝ չէ՞ր կարելի գումարը տնտեսել քաղաքի խնդիրների համար, ծխացող աղբավայրի հարցը լուծելու համար:

Հիշեցնենք նաև` Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել հոկտեմբերի 10-ի գիշերը, Երևանի տարբեր հատվածներից երևում էր այնտեղից բարձրացող ծխի մեծ ամպը։

Տեսանյութեր

Լրահոս