Փաստաբանների պալատն ուսումնասիրում է Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ իրականացվող քրեական վարույթի իրավաչափությունը

ՀՀ փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ իրականացվող քրեական վարույթի կապակցությամբ.

«Հաշվի առնելով փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ իրականացվող քրեաիրավական վարույթի շրջանակում իրականացված գործողությունների վերաբերյալ հանրային հետաքրքրությունը, ինչպես նաև փաստաբանների անհանգստությունը,

հայտնում ենք, որ Փաստաբանների պալատի իրավունքների պաշտպանության հանձնաժողովը ներկայումս ուսումնասիրում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի, ինչպես նաև վարույթն իրականացնող մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների իրավաչափության և համաչափության հարցը:

Միաժամանակ, Փաստաբանների պալատը նաև նախաձեռնել է փաստաբանի պաշտպանական թիմի հետ անհրաժեշտ գործողությունների և միջոցառումների հարցի քննարկում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031