Բաժիններ՝

«Ե՛վ նվազագույն, և՛ միջին աշխատավարձով մենք Ադրբեջանից բարձր ենք». Արթուր Ջավադյան

«Ե՛վ նվազագույն, և՛ միջին աշխատավարձով մենք Ադրբեջանից բարձր ենք։ Դա վիճակագրական փաստ է»,- այսօր ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ աշխատավարձերի մասով տարբեր դիտարկումներ կան. «Նվազագույն դիտարկումն այն է, որ 230 հազար քաղաքացի ստանում է նվազագույն աշխատավարձ, այսինքն՝ մենք ունենք 700-750 հազար զբաղված, որից 230 հազարն ստանում է նվազագույն աշխատավարձ»։

Ինչ վերաբերում է Ջավադյանի հիշեցմանը, թե իրենք ծրագիրը կազմել են փետրվարի վերջին, Մելքումյանը նկատեց՝ ստացվում է, որ ընտրությունները պատճառ են դարձել, որ ներկայացվի հին ծրագիր. «Կա՞ արդյոք այստեղ իրավական կարգավորման խնդիր, որ քննարկենք այն ծրագիրը, որն ավելի ակտուալ է։ Եթե նման բան կա, բերեք այդպես անենք, որպեսզի ուշացած փաստաթղթեր չքննարկենք»։

Ի պատասխան՝ Ջավադյանն ասաց, որ դրա կարիքը չկա, քանի որ ընտրություններն ամեն տարի չեն լինում. «Մենք մշտապես ապրիլի վերջին ներկայացնում ենք այս փաստաթուղթը, մայիսի վերջին էլ քննարկում այն։ Արդեն համապարփակ բոլոր տվյալները մենք ունենում ենք այդ ժամանակ։ Ուրիշ բան է, որ մեր դրամավարկային երկրորդ ծրագիրը հրապարակում ենք մայիսի վերջին։ Ձեր առաջարկը լավն է, բայց այս տարի նման խնդիր չունենք»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս