Բաժիններ՝

Կիպրոսում սպանել են ֆուտբոլային ակումբի նախագահի

Կիպրոսում՝ Լիմասոլի մայրուղու վրա, սպանվել է կիպրական «Կարմիոտիսա» ֆուտբոլային ակումբի նախագահ Ստավրոս Դիմոստենուսը:

Այս մասին  հաղորդում է Philenews պարբերականը։Ըստ աղբյուրի՝ Դիմոստենուսի մեքենան արգելափակվել է միկրոավտոբուսի կողմից, որից հետո մոտոցիկլետով անհայտ անձը կրակ է բացել նրա վրա։ Դեպքը տեղի է ունեցել Դիմոստենուսի տան մոտ գտնվող ճանապարհին։ Նա այդ պահին մեքենայում է եղել իր որդու հետ։ 

Որդին փորձել է նրան տեղափոխել հիվանդանոց, սակայն վթարի պատճառով խցանում է առաջացել, և նա մահացել է մեքենայում։ Ըստ մեկ այլ տեղեկատվության՝ որդին անցնող մեքենաներից մեկի վարորդին խնդրել է իրենց տեղափոխել հիվանդանոց, և վարորդը չի մերժել, սակայն Դիմոստենուսը մահացել է ճանապարհին։ 

Կասկածյալների որոնումները շարունակվում են։ «Կարմիոտիսա» ակումբն անցյալ մրցաշրջանում դուրս է մնացել Կիպրոսի առաջնության առաջին դիվիզիոնից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս