Բաժիններ՝

Կադաֆիի որդին 11 մլն դոլար գրավի դիմաց ազատ է արձակվել

Լիբանանի դատարանը որոշում է կայացրել 11 միլիոն դոլար գրավի դիմաց ազատ արձակել Հաննիբալ Կադաֆիին՝ Լիբիայի հանգուցյալ առաջնորդ Մուամմար Կադաֆիի (1942-2011) որդուն: Հետաքննող դատավորը որոշումը կայացրել է հոկտեմբերի 17-ին Արդարադատության պալատում տեղի ունեցած հարցաքննությունից հետո:

Կադաֆիի 50-ամյա որդին 2015 թվականից ի վեր Լիբանանում կալանքի տակ է։ Նրան հարևան Սիրիայից, որտեղ նա ապրում էր որպես քաղաքական վտարանդի, առևանգել էին «Ամալ» շարժման զինյալները և հանձնել Լիբանանի իրավապահ մարմիններին։ 2017 թվականին մեղադրյալին մեղադրանք է առաջադրվել 1978 թվականին Լիբիայում անհետացած շիա իմամ Մուսա Սադրի մասին տեղեկությունները թաքցնելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս