
«Շատ շուտով ունենալու ենք բավականին լուրջ ոսկու պաշարներ». Արթուր Ջավադյան

«Մեր ոսկու պաշարների վիճակը նորմալ է: Մեզ այս պահին ոսկու պաշար պետք չի, բայց շատ շուտով ունենալու ենք բավականին լուրջ ոսկու պաշարներ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
Ըստ նրա` այժմ ծրագիր է իրականցվում համաշխարհային ճանաչում ունեցող շատ լուրջ ընկերության հետ, կառուցվում է ոսկու զտարկման (աֆինաժի) գործարան, որի հնարավորությունը տարեկան մինչև 10 տոննա է լինելու:
«Ես վստահ եմ, որ շատ շուտով մենք կունենանք շատ ավելի ոսկու պաշար, քան ունեցել ենք մինչև 2004 թիվը,- ասաց Ա.Ջավադյանը` հավելելով, որ այն ժամանակ ՀՀ ոսկու պաշարը եղել է 1.6 տոննա,- Այդքան մեծ պաշար չի եղել և վաճառելը ճիշտ էր, որովհետև ստացված գումարը բավականին մեծ էր»: