«Վտանգավոր շրջափուլ է սկսվել. Ադրբեջանը լարում է իրավիճակը շփման գծում…»
«Վտանգավոր շրջափուլ է սկսվել: Ադրբեջանը լարում է իրավիճակը շփման գծում, ձեռնարկել է որոշակի ռազմական գործողություններ, որոնք ցույց են տալիս, որ Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղ ճանապարհով կարգավորել հակամարտությունը: ստեղծված րավիճակում մեր գործողությունները շատ համարժեք են: Ադրբեջանն իրականացնում է հեռու գնացող նոր քաղաքանություն, որի նպատակն է վերսկսել լայնամաշտաբ պատերազմական գործողություններ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը` վստահություն հայտնելով, որ հայկական կողմն առաջիկա օրերին քաղաքական և դիվանագիտական խողովակներով կիրականացնի հստակ նպատակադրված գործողություններ:
Ըստ նրա` առաջին անգամ չէ, որ Ադրբեջանի զինված ուժերը թաքնվում են քաղաքացիական խաղաղ բնակչության ետևում, այդպիսով ցույց տալով, որ իրենց չի մտահոգում իրենց բնակչության անվտանգությունը: Կ. Նահապետյանը նշեց, որ ի պատասխան Ադրբեջանի խորհրդարանում հնչած կոշտ հայտարարություններին, Հայաստանը պետք է ավելի զգոն լինի. «Մենք մեր կողմից լարում հրահրելու խնդիր չպետք է դնենք օրակարգում: Բայց դա չի նշանակում, որ մեր կողմից տրվող հակադարումներում չպետք է լինեն ավելի կոշտ հայտարարություններ»:
Նա նաև հավաստիացրեց, որ բուլղարական «Տրուդ» թերթի բացահայտած սկանդալը, որ Ադրբեջանը դիվանագիտական չվերթներով ահաբեկիչներին զենք է մատակարարել, հայկական կողմը կօգտագործի բոլոր հնարավորությունները և դրա կապակցութամբ կլինեն հայտարարություններ տարբեր հարթակներում: