2019թ. առաջին իսկ օրից ներմուծվող մսամթերքի մաքսատուրքերը թանկանալու են 12,5%-ով, իսկ թռչնամսինը՝ 22%-ով։ Գյուղատնտեսական արտադրանքը, ինչպես նաև բանջարեղենի որոշ տեսակներ կթանկանան 10-13%-ով:
««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ակնկալում է, որ նշված քննարկումների (բանակցությունների) արդյունքում կգտնվեն այնպիսի լուծումներ, որոնք կապահովեն Ընկերության բնականոն գործունեությունը և սպառողների հուսալի ու անվտանգ գազամատակարարման իրականացումը»»:
«Մենք չենք ենթարկվելու այդ սադրանքներին։ Կարծում եմ՝ իշխանությունները բավականին լուրջ լծակներ ունեն նման հասարակական կարգի խախտումն ու այլոց իրավունքների ոտնահարման դեմն առնելու համար»,- ասաց Արսեն Մկրտչյանը։
Անհանգստություն էր հայտնել նաև Կոմանդոսը՝ Արկադի Տեր-Թադևոսյանը՝ նշելով, որ, թեև չի ցանկանում, որպեսզի ծնողներն անհանգստանան, բայց զինվորի մոտ հեռախոսի առկայությունը խիստ վտանգավոր է։
«Շատ դեպքերում տասը կամ քսան տոննանոց բեռնատարները եկել են և Վրաստանի ու Հայաստանի միջև չեզոք գոտում դատարկել են իրենց բեռը, ու մարդիկ հիսուն կիլոգրամներով ներկրել են այդ բեռը Հայաստան: Եվ շատ դեպքերում մենք չենք կարողացել որևէ հսկողական գործառույթ իրականացնել»,- ասաց Անանյանը:
Նրա խոսքով՝ նախկինում գինն էժան է եղել միայն պետական սուբսիդավորման շնորհիվ, այժմ այդ սուբսիդիան չկա, միայն սահմանամերձերի համար 100% պետությունն է տրամադրում:
«Մինչ օրս ՀՀ-ից, որ երեխա որդեգրեն և օրգանների համար օգտագործեն, նման բան տեղի չի ունեցել: Ես ուզում եմ հավաստիացնել բոլորին, որ այդ գործընթացը գտնվում է խիստ հսկողության ներքո, և մենք տիրապետում ենք այդ ինֆորմացիային»:
«Մենք անշեղ պետք է գնանք այդ ճանապարհով»,- ասաց Ն.Փաշինյանը:
Գազի թանկացումը Հայաստանի համար կարժենա լրացուցիչ շուրջ 30 մլն դոլար։ Դա այն գումարն է, որը պետք է վճարվի ներմուծման գինը 15 դոլարով բարձրացնելու դեպքում։ Անկախ նրանից, թե ով կվճարի այն, գումարը դուրս է գալու Հայաստանից։ Մինչդեռ 30 միլիոնը քիչ ռեսուրս չէ ներքին տնտեսության ու տնտեսական ծրագրերի իրականացման համար։
Կարագանդայում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո հայաստանյան համացանցային քննարկումները և փորձագիտական կարծիքներն արտացոլեցին ՀՀ իշխանությունների` Ղազախստանի իշխանությունների, կազմակերպությունների, հասարակության հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը ոչ միայն այս միջադեպի, այլև շատ այլ հարցերի շուրջ` հիմքում ունենալով հայ համայնքի անվտանգության առաջնահերթությունը:
«Եթե դու պարտադրում ես, որ բոլորը ՀԴՄ տեղադրեն, նշանակում է՝ պարտադրում ես, որ, օրինակ, Կապանի Անտառաշատ գյուղի որևէ տատիկ, ով խանութում աշխատում և ամիսը 70-80.000 դրամ գումար է վաստակում, պետք է հսկիչ-դրամարկղային մեքենայի համար 160 հազար դրամ վճարի»:
Վ.Խաչատրյանի համոզմամբ՝ պետք է բարձրացվի 2013 թ. հայ-ռուսական գազային համաձայնագիրը, և առանց կողմնակալության պետք է հասկանալ՝ ինչու այդպես եղավ, որքանով է այն ՀՀ-ին ձեռնտու, որովհետև այն ժամանակ ՀՀ պետական պաշտոնյաներն այլ շահերով են առաջնորդվել։
Տնօրենի փոխանցմամբ՝ պետությունը բյուջեից 212 միլիոն է հատկացնում Բյուրականի աստղադիտարանին, որից 160 միլիոնը աշխատավարձերին է տրամադրվում:
Վ. Հոկտանյանը նշեց, որ նախորդ ռազմավարությունների մշակման ժամանակ եղել է այլ մոտեցում, որ այդ գործընթացում ՀԿ-ները ներգրավված էին, ոչ ֆորմալ մոտեցում է եղել, ինչը ողջունելի էր, գլուխ առ գլուխ ՀԿ-ների հետ քննարկվել է, փոփոխվել և նորից է քննարկվել, որն այս անգամ չի արվել, իսկ 2018-ի դեկտեմբերի 19-ին e-draft-ում դրված տեքստը նախապես չի բաժանվել ՀԿ-ներին.
«Որոշ ապրանքներ կթանկանան 1-2, 5-10 տոկոսով, որոշների գներն էլ կնվազեն: Մի խոսքով՝ 2020 թվականին թանկացումներ են սպասվում, եթե մինչ այդ քաղաքական փոփոխություններ չլինեն: Մենք ԵԱՏՄ անդամ ենք, պետք է ենթարկվենք այդ օրենքներին»,- նշեց Կարեն Չիլինգարյանը:
«Այս պահին Հարկային օրենսգրքով նախատեսված է հարկման ընդհանուր համակարգ, որտեղ աշխատում են ավելացված արժեքի հարկով և շահութահարկով: Կա շրջանառության հարկի, ընտանեկան ձեռնարկատիրության և արտոնագրային համակարգ»:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը:
«Ասե՞լ են, որ բաց մրցույթ են անելու՝ ոչ, հանձնաժողովի անդամների անունները հայտնե՞լ են՝ ոչ, ո՞վ է որոշում, թե հանձնաժողովում ով պետք է լինի, ի՞նչ չափորոշիչներով են այդ մարդիկ դառնում հանձնաժողովի անդամ, նրանց մեջ երաժիշտներ, ճարտարապետներ, սպորսմեններ կա՞ն, որևէ մեկը չգիտի…»։
Դեռևս անորոշ է անգամ կառավարության կառուցվածքը։ Հայտնի չէ նույնիսկ, թե երբ կձևավորվի նոր կաբինետը։ Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը սպասվում է հունվարի 14-ին։ Դրանից հետո դեռ բավական ժամանակ կպահանջվի կառավարության կաբինետի ձևավորման և գործունեության ծրագրի ներկայացման համար։
«Ղարաբաղյան հակամարտությունում դիվանագիտական պարտություններից խուսափելու համար ՀՀ իշխանությունները պետք է համագործակցեն գործընկերների հետ, ոչ թե նրանց մղեն վերջին պլան և անարգեն, ապա ինչ-որ բաներ պահանջեն»:
Եթե դա սպառողները չեն, ապա ո՞վ է։ Այս հարցի պատասխանն առայժմ գաղտնի է պահվում։ Բայց դա մի օր հայտնի է դառնալու։ Չի կարող այնպես լինել, որ «Գազպրոմը» մի գրպանից փողը դնի մյուս գրպանը և համարի, որ հարցը լուծված է։ Այդ դեպքում ո՞րն է ընդհանրապես մատակարարման գնի բարձրացման տրամաբանությունը։
168.am-ի տվյալներով՝ Բագրատաշենի մաքսակետում ապրանք ներկրող բեռնատարները չեզոք գոտում դատարկում են, ապրանքն անհատների միջոցով մինչև 50 կգ քաշով անցկացնում են ՀՀ տարածք՝ առանց մաքսազերծելու, ապա նորից բարձում բեռնատարները։ Սա վերաբերում է թե՛ պտուղ-բանջարեղենին, թե՛ հագուստին։
Այս պահին դեռևս հայտնի չէ, թե նախարարությունների կրճատման հետևանքով քանի՞ մարդ է դառնալու գործազուրկ, նախարարություններում ո՞ր վարչություններն են շարունակելու աշխատել և որո՞նք են կրճատվելու։
«Գազի գնի հետ կապված այս փոփոխությունը կարող է մեկ կամ մի քանի ամիս տևել, ուրեմն հավանականությունը մեծ է, որ գազի գինն ավելի կբարձրանա»,- եզրափակեց Վարդան Բոստանջյանը։
Մեր աղբյուրների պնդմամբ՝ մինչև փետրվարի վերջ ՊԵԿ-ի որոշ բաժիններ լուծարվելու են, իսկ որոշ վարչություններ վերակազմավորվելու են և շարունակեն գործել Ֆինանսների նախարարության կազմում։
«Հիմա մինչև ԱՎԾ-ն չհրապարակի տարվա ամփոփիչ ցուցանիշները, վաղ է գնահատականներ տալ։ Դա ընդհանուր ուղևորահոսքն է, որը ոչ մի կոնկրետ թվի հաշվարկի վրա չի ազդում»,- ասաց Ա. Մարկոսյանը։
ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ դատապարտում են զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպը:
Պետք է փաստենք, որ տնտեսական առումով անհնար է, որ Հայաստան մտնող գազի գնի փոփոխությունը չազդի երկրի տնտեսական համակարգի վրա: Այնուհանդերձ հայտարարությունը հիմք ընդունելով՝ պետք է փաստենք, որ կա զարգացումների 3 հավանական սցենար, որոնցից յուրաքանչյուրը կունենա իր բացասական էֆեկտը տնտեսության համար.
Նախորդ տարվա ամռանը Վրաստանի կառավարությունը որոշել էր, որ 2018 թվականի սեպտեմբերի 15-ից արգելելու է իր տարածքով բեռնատարներով ապրանքների՝ ցորենի, անասնակերի ներկրումը։
Ըստ նրա՝ ԱՄՆ հետ հարաբերություններում անցած տարի որևէ տեղաշարժ չեղավ, ԱՄՆ նախագահի խորհրդական Բոլթոնի այցը ճանաչողական էր և ոչինչ չի տվել հարաբերությունների որակի ու մակարդակի առումով, բայց որոշակի տեղաշարժ սպասվում է առաջիկա ամիսներին: