Բաժիններ՝

Հոնկոնգի օդանավակայանում ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց ու հայտնվել ծովում․ երկու մարդ մահացել է

Դուբայից Հոնկոնգ ժամանող բեռնատար ինքնաթիռը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց, բախվել անվտանգության պարեկային մեքենային ու այն հրել դեպի ծովը, ինչի հետևանքով մեքենայում գտնվող օդանավակայանի երկու աշխատակիցները մահացել են։ Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, այս մասին հայտնել են օդանավակայանից։ 

Boeing 747-ի մասնակցությամբ պատահարն ամենամահացու դեպքն է, որ գրանցվել է Հոնկոնգի օդանավակայանում վերջին ավելի քան 25 տարիների ընթացքում։

Ինքնաթիռը թռիչքուղուց դուրս գալու հետևանով մասամբ ընկղմվել է ծովի մեջ։ Այդուհանդերձ, օդանավում գտնվող անձնակազմի բոլոր չորս անդամներին հաջողվել է փրկվել։ 

Օդանավակայանի անվտանգության երկու աշխատակիցները ջրից դուրս բերվելիս արդեն չեն շնչել։ Նրանցից մեկի մահը գրանցվել է հենց ջրից դուրս բերվելու ժամանակ, մյուսինը՝ հիվանդանոցում։ 

Աշխարհի ամենածանրաբեռնված բեռնատար օդանավակայանում վթարի մեջ հայտնված ինքնաթիռը շահագործվել է թուրքական ACT Airlines ավիաընկերության կողմից՝ էմիրաթական Emirates-ի պատվերով։ Պատկան մարմինները հետաքննում են վթարի պատճառները։ 

Նշվում է, որ օդաչուն վայրէջի ժամանակ որևէ խնդրի մասին չի զեկուցել։ Դեպքից հետո Հոնկոնգի օդանավակայանում թռիչքները շարունակում են իրականացվել բնականոն ընթացքով։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031