Ձերբակալել են Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանին և ևս 6 հոգու

Գյումրու քաղաքապետի օգնականը հայտնել է, որ 60-70 հոգով մտել են քաղաքապետարան, համայնքապետին պառկեցրել հատակին ու ձերբակալել։

Ըստ Մանուկյանի՝ 6-րդ վարչությունն է ներխուժել Գյումրիի քաղաքապետարանի շենք։

«8 անձ, ներառյալ քաղաքապետ Ղուկասյանը, ձերբակալվել են Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով»,- 168.am-ին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Տեսանյութեր

Լրահոս