«Կրթությունն այնքան է հիվանդացել, որ, եթե մի քիչ էլ անցնի, կմիացնեն առողջապահությանը». Սերոբ Խաչատրյան

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն այսօրվա քննարկման ժամանակ պարզաբանեց, թե ինչի համար է անհրաժեշտ կրթության զարգացման ծրագիր մշակել, և ինչու է այն ընդունվում ԱԺ-ի կողմից։

«Կրթության զարգացման առաջին ծրագիրն ընդունվել է 2001-2005թթ. համար։ Այդ ժամանակ խնդիրը մի փոքր այլ էր․ այդ տարիներին ՀՀ վարչապետներն ու ԿԳ նախարարները շատ արագ էին փոխվում, և պետք էր ունենալ մի փաստաթուղթ, որը կադրային փոփոխություններից կպահպաներ համակարգը։ Նաև դա է պատճառը, որ ծրագիրն ընդունվում է ԱԺ-ում, որ վարչապետը կամ նախարարը չկարողանան փոփոխել։ Երկրորդ ծրագիրն ավելի հետաքրքիր ճակատագիր ունեցավ․ 2004թ. երբ այն կազմվեց, Հայաստանում որոշեցին տեսլական ունենալ, և այդ իմաստով երկրորդ ծրագիրը սկսվեց լուրջ ֆինանսական աջակցությամբ։ Բայց, ցավոք, այդ քննարկումները ծանր էին ընթանում, ոմանք տեսլականը բնութագրեցին՝ որպես նեոբոլշևիզմ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ կրթության զարգացման ծրագիրը մեզ պետք է, որ ունենանք ընդհանուր մի համաձայնություն, թե ուր է գնում մեր կրթական համակարգը։

Կրթության ոլորտի հիմնական խնդիրը, ըստ Խաչատրյանի՝ այն է, որ ունենք փազլի կտորներ, բայց նկարը չկա, ու չգիտենք՝ ինչ ենք հավաքում. «Այս ծրագիրը պետք է այդ փազլի նկարը դնի բոլորիս առջև»։

Ինչ վերաբերում է ծրագրի բովանդակությանը, Սերոբ Խաչատրյանն ասաց, որ ծրագիրը բավական համահունչ է միջազգային տենդենցներին. «Ծրագիրն ասում է, որ բոլորը կարևոր են՝ մասնավոր հատվածից մինչև երեխաներ։ Կարևոր է, որ ասվում է՝ պետք է սովորողների օպտիմալ ծանրաբեռնվածություն սահմանել։ Ինձ դուր չի գալիս ծրագրի կառուցվածքը։ Այս ծրագիրն ավելի միավորող ու պարզ բառապաշար պետք է ունենա։ Օրինակ՝ կա «թիրախներ» և «գերակայություններ», որոնք իրար շատ մոտ բառեր են և կարող են խառնաշփոթ առաջացնել։ Ծրագիրը տալիս է շատ լավ բանաձևեր, բայց չգիտենք՝ այդ բանաձևերով ինչ խնդիրներ ենք լուծելու։ Այս իմաստով՝ գործողության չմղող ծրագիր է։ Այն չի օգնում ինչ-որ բան փոխել, և ծրագրում կարևորված մարդիկ չենք կարող իրենց գտնել այս ծրագրում, քանի որ հիմնականում ասվում է, թե վերևներն ինչ պետք է անեն ներքևների համար։ Այսինքն՝ ես՝ որպես համալսարանի դասախոս, ինչ պետք է անեմ փոփոխությունների համար, պարզ չէ»։

Կարդացեք նաև

Կրթության փորձագետի խոսքով՝ ճիշտ կլիներ, որ ծրագրում նշվեր, թե ինչպիսի քաղաքացի ենք ուզում ունենալ 2030թ., որոնք են այն կարողունակությունները, որ քաղաքացիները պետք է ունենան 2030թ.. «Ծրագիրն այդպես ֆոկուսացված կլիներ, և բացթողումն այն է, որ այս ծրագիրը ֆոկուսացված չէ, թե ում համար ենք սա անում՝ պարզ չէ։ Ես շատ կուզենայի, որ այս ծրագրում գրվեր, թե ինչ չպետք է անենք։ Կրթությունն առողջապահությունից ահագին սովորելու բան ունի, որովհետև այնքան է հիվանդացել, որ, եթե մի քիչ էլ անցնի, կմիացնեն առողջապահությանը։ Եթե մենք կոռուպցիայի դեմ պայքարում ենք ռազմավարական ծրագրերով, բայց կոռուպցիայով զբաղվող մարդիկ էլի պաշտոններում նստած են, ապա ի՞նչ իմաստ ունի այս ծրագիրը»։

Ի պատասխան՝ ՀՀ ԿԳՆ զարգացման ծրագրերի և մոնիտորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը հետևյալն ասաց. «Արդյո՞ք ճիշտ կլիներ ծրագրում նշել, թե ինչպիսի քաղաքացի ենք ուզում ունենալ։ Այսօրվա դրությամբ օրենքում ունենք ինչ-որ բան գրված, թե կրթության համակարգն ինչ քաղաքացի պետք է դաստիարակի, հիմա ի՞նչ էր փոխվելու, եթե գրեինք՝ հայրենասեր, և այլն։ Խնդիրն այն է, որ, երբ խոսում ենք հեռանկարային նպատակների մասին, շատ կարևոր է, թե ինչ պրոցեսներ ենք նախանշում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031