Բաժիններ՝

ԵՄ երկրների արտգործնախարարները կքննարկեն իրադրությունն Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում

Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 20-ին կհանդիպեն Լյուքսեմբուրգում՝ քննարկելու օրակարգային այնպիսի հարցեր, ինչպիսիք են իրադրությունն Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում, հարաբերությունները Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հետ։

Այս մասին նշվում է ԵՄ կայքում հրապարակված հանդիպման օրակարգում։

Հանդիպմանը մասնակցելու է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։

Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ հանդիպմանը փորձ է արվելու համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս