Բաժիններ՝

Երևանում բшխվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Toyota»-ն, վերջինն էլ բшխվել է գազատար խողովակներին. հայրն ու անչափահաս որդին տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոց 101/3 հասցեի մոտ բախվել են 41-ամյա Սերգեյ Մ.-ի վարած «Toyota» մակնիշի և 19-ամյա Վիլյամ Ե.-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը երեխա է, բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են հիվանդանոց:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապգնության բժիշկների հերթապահ խումբը:

Բախման հետևանքով «Toyota»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազախողովակներին:

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ», Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցներ, ովքեր արդեն աշխատանքներ են իրականացնում վթարած գազախողովակները վերականգնելու ուղղությամբ:

Բարեբախտաբար գազի արտահոսք չկա: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխված վիրավորների ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները հայր ու որդի են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս