
Հայտնի են դարձել Բուդապեշտում կայանալիք Պուտին-Թրամփ գագաթնաժողովի նախնական ամսաթվերը

Հայտնի են դարձել Բուդապեշտում կայանալիք Պուտին-Թրամփ գագաթնաժողովի նախնական ամսաթվերը, գրում են ռուսական Telegram ալիքները՝ հղում անելով Կրեմլի աղբյուրին։
Ըստ նախնական տվյալների՝ Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդների հանդիպումը Հունգարիայի մայրաքաղաքում նախատեսված է հոկտեմբերի 30-ին կամ 31-ին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում երկկողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում հանդիպելու մասին: