
Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ աշխարհի առաջնության եզրափակչում է

Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականի 3 ներկայացուցիչ դուրս է եկել աշխարհի առաջնության եզրափակիչ:
Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում մեկնարկած աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում Հայաստանը կներկայացնեն Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը (հենացատկ), Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը (նժույգ-թափեր), երիտասարդների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Մամիկոն Խաչատրյանը (նժույգ-թափեր):
Եզրափակիչները կկայանան հոկտեմբերի 24-ին ու 25-ին: