Հայաստանում գնաճը կշարունակի ավելանալ` առաջիկա ամիսներին գտնվելով տատանումների թույլատրելի՝ 2.5%-5.5% միջակայքում: Միջնաժամկետհատվածում գնաճը կկայունանա 4% նպատակային մակարդակի վրա:
«Բանակը կարող է լինել առաջամարտիկը, ճիշտ է, նա չի կարող լինել բացարձակ սպիտակ, երբ մնացած ամեն ինչը սև է, բայց պետք է հասկանալ, որ այնպես էլ չէ, որ մեր երկրում ամեն ինչ սև է»:
«ԵՄ-ն հանդիսանում է մեր քաղաքական և առևտրային հիմնական գործընկերներից մեկը և նրա հետ մեր հարաբերությունների օրակարգը շարունակում է մնալ բավականին հագեցած»:
ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին վստահ է, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրն օգուտ է ոչ միայն Հայաստանի և ԵՄ անդամ պետությունների, այլև տարածաշրջանի համար։
ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը խոշոր ձեռքբերում է՝ ուղղված Հայաստանի և ԵՄ երկրներ հարաբերությունների հետագա ընդլայնմանն ու խորացմանը և այն կնպաստի ՀՀ-ում քաղաքական, տնտեսական, ժողովրդավարական և ինստիտուցիոնալ կայունության ամրապնդմանը։
Այս տարի ՊԵԿ խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում ոչ միայն չեն հավաքագրվել գերավճարներ, այլև ԱԱՀ-ի գծով պարտավորությունների մասը մարվել է առկա գերավճարների հաշվին, արդյունքում՝ այդ հարկատեսակի գծով գերավճարը նվազել է ավելի քան 8.9 մլրդ դրամով:
«Սրանով Հայաստանը մեկ քայլով մոտեցավ Եվրոպային: Բայց եկեք միամիտ չլինենք: Հեռվից հետևելով՝ կարող եմ մի քանի վարկածներ նշել, թե ինչու այս համաձայնագրի ստորագրումը հնարավոր դարձավ»:
«Եվրամիության առանցքային երկրներին ավելի դժվար կլինի չլսել Հայաստանի ձայնը` հակամարտության հետ կապված ակտուալ խնդիրների վերաբերյալ»:
«Կարգավորման գործընթացում ադրբեջանական կամ թուրք-ադրբեջանական օրակարգ այսօր լինել չի կարող»»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Կովկասի քաղաքական խնդիրներում մասնագիտացած գերմանացի վերլուծաբան Ուվե Հալբախը:
«Մարդու իրավունքների ոլորտում չի կարող հակասություն լինել, մնացածն արդեն մարդու իրավունքներից դուրս պետք է համապատասխանեցնել։ Բայց շատ ընդունված պրակտիկա է ամբողջ աշխարհում, երբ մի պետություն պատկանում է 2 կառուցակարգի, ուղղակի համապատասխանեցնում են օրենքները»:
Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրումից հետո մեր և ռուսական լրատվամիջոցներում սկսեց քննարկվել Հայաստան-Եվրասիական տնտեսական միություն փոխհարաբերությունների զարգացման հարցը:
Եթե ԵՏՄ-ն ինչ-որ մի պահի որոշի նաև միջամտել այդ ոլորտներին և կարգավորել դրանք, ապա այդ դեպքում կբախվի բավական բարդ իրավիճակի հետ, քանի որ Հայաստանն արդեն միջազգային պայմանագրով ստանձնել է կոնկրետ պարտավորություն՝ համապատասխանեցնել, մոտեցնել իր օրենսդրությունը ԵՄ չափանիշերին.
«Ոչ միայն բարձրաստիճան անձը, այլ նաև նրա կինը, երեխաները ևս պետք է ներկայացնեն գույքի և եկամուտների հայտարարագիր: Սա է հիմնական գործիքը։ Այստեղ հեծանիվ հորինել պետք չէ։ Վտանգավոր է օգտագործել այն գործիքները, որոնք մերժված են ամբողջ աշխարհում»:
«Մենք սահմանափակել ենք հայտարարատու պաշտոնատար անձանց կողմից կանխիկ գործարքների կատարումը որոշակի գումարով, քրեականացրել ենք ապօրինի հարստացումը, մտցրել ենք այնպիսի ինստիտուտներ, որոնք նաև այս եկող տարվա ընթացքում պետք է զարգանան ավելի շատ, ստեղծել անանուն պլատֆորմներ ազդարարների համար, այսինքն՝ ցանկը բավականին մեծ է»։
«Կարծում եմ՝ բոլորի համար ակնհայտ է, որ թե՛ Հարավային Կովկասը, թե՛ հարակից շրջանները լուրջ վերափոխումների փուլում են գտնվում, ու այդ վերափոխումներն իրենց մեջ ինչպես՝ հնարավորություններ, այնպես էլ՝ սպառնալիքներ են ենթադրում»:
ՀՀ կառավարությունը համաձայնություն տվեց Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը:
Տոնական և նախատոնական օրերին մաքսային ծառայությունն ու առևտրային բանկերը կաշխատեն արտակարգ ռեժիմով: Այսօր կառավարության նիտում վարչապետ Կարեն Կարապետյանն այս մասին հանձնարարականներ տվեց:
«Մոսկվան միայն արհեստական պատրվակ կարող է լինել: Ես այս կարծիքին եմ: Այս ամենը չի հակասում Եվրասիական տնտեսական միությանը: Ուստի ՀՀ իշխանությունները կիրականացնեն վավերացումը, սա բացառիկ հնարավորություն է, ինչո՞ւ պետք է չանեն»:
«Եթե ԳՄՕ սերմ են ցանում, ապա տվյալ վայրում առնվազն 7-10 տարի նորմալ բուսատեսակ չի աճում։ Արդեն 10 տարուց ավելի մենք ԳՄՕ պարունակող պտուղ-բանջարեղեն ենք ուտում, ո՞վ է տալու դրա պատասխանը»:
Տնտեսագետ Գագիկ Մակարյանը գտնում է՝ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը բավականին հետաքրքիր կառուցվածք ունի: 168.am-ի հետ զրույցում նա ասաց, որ դրա բաժիններում ներառված են բավականին կարևոր գլուխներ, որոնք վերաբերում են տնտեսությանը և առևտրին:
«ՌԴ-ի համար առավել կարևոր է տարածաշրջանում կայունությունը: Շատ կարևոր է, որ Եվրամիության հետ փաստաթղթի ստորագրման գործընթացը ներքին հակամարտություն չի առաջացրել ՀՀ-ում: Կարծում եմ, որ միայն դրա համար ՌԴղեկավարությունը բավարարվածություն է զգում»:
«Ելք» խմբակցության հեղինակած «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծն այսօր թեժ մթնոլորտ էր ստեղծել ԱԺ Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովում:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ազգային վիճակագրական ծառայությունը նախորդ շաբաթ հրապարակեց «Պարենային ապահովություն և աղքատություն, 2017թ. հունվար-սեպտեմբեր» զեկույցը։ Հենց այս զեկույցում են տեղ գտնում աղքատության մակարդակի վերաբերյալ տվյալները։
«Կարծում եմ` երկար ժամանակ չի պահանջվի ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման համար»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Վրաստանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին:
Ի՞նչ է սոցիալական կյանքը և այդ կյանքի ընթացքում արտահայտվող ճգնաժամերը: Ըստ հոգեբանների, մարդը, լույս աշխարհ գալով և շրջակա միջավայրին հարմարվելով, ունենում է որոշակի ճգնաժամեր, որոնք արտահայտվում են տարիքային տարբեր փուլերում:
Ռուսաստանը բնական գազի գինը Հայաստանի համար, 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, կպահպանի 150 դոլար՝ 1000 խոր. մետրի համար:
«Առավել ուշագրավ կհամարեի համաձայնագրի այն հատվածը, որում ԵՄ-ն իր դիրքորոշումն է ամրագրել ԼՂ հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ»:
Եթե 6 ամիս և ավելի ժամկետում սնանկության պահանջը մնում է, ապա ՊԵԿ-ը պարտավոր է նշված ժամկետից հետո մեկամսյա ժամկետում սնանկության պահանջով դիմել դատարան:
2017/2018 ուսումնական տարվա ընդունելության արդյունքում մի շարք բուհերում մնացել են թափուր տեղեր, որի պատճառով շատ բուհերը վերանայել են մասնագիտությունների ցանկը և 2018/2019 ուսումնական տարում որոշ մասնագիտությունների գծով ընդունելություն չեն նախատեսում։
«Արդեն փաստ է, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ստորագրված է, իսկ հիմա գալու է այն աշխատանքի ժամանակը, որտեղ ամեն ինչ կախված է մեզնից. մենք ինքներս կօգտվե՞նք այդ պայմանագրի հնարավորություններից, թե՞ ոչ»