Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին մեկուսացրել են իր առանձնասենյակում

Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը չի ձերբակալվել, իր առանձնասենյակում մեկուսացված է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց համայնքապետի մամուլի խոսնակ Լիլիթ Աղեկյանը։

«ԱԱԾ–ն, ոստիկանության աշխատակիցները համայնքապետարանի շենքում են։ Մենք մուտք չունենք համայնքապետարան։ Հենց նոր էլ շտապօգնության աշխատակիցները մտան ներս»,– նշեց Աղեկյանը։

Քիչ անց շտապօգնության մեքենայով մի տղամարդու դուրս բերեցին համայնքապետարանի շենքից։
Աղեկյանը նշեց, որ հատնի չէ, թե ինչ գործի շրջանակում են իրականացվում գործողությունները, ասաց` եկել են խուզարկություն ու առգրավում անելու։

Այստեղ են նաև ԱԺ պատգամավորներ, որոնց արգելում են մուտք գործել համայնքապետարան։

Գյումրու համայնքապետարանի շենքի մոտ է նաև այն ավտոբուսը, որով սովորաբար տանում են ձերբակալվածներին։

Տեսանյութեր

Լրահոս