Բաժիններ՝

Իսրայելի բանակը ՀԱՄԱՍ-ի դիրքերին հարվածելուց հետո հայտնել է Գազայում հրադադարի ռեժիմին վերադառնալու մասին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Գազայի հարավում ՀԱՄԱՍ-ի թիրախներին հասցրած հարվածներից հետո կշարունակի պահպանել հրադադարի ռեժիմը։ Այս մասին հայտնում է Jerusalem Post-ը։

Իսրայելական կողմը հարվածներ էր հասցրել ՀԱՄԱՍ-ի թիրախներին՝ պատճառաբանելով գործողությունները պաղեստինցիների կողմից իսրայելցի զինվորների դեմ իրականացված հարձակմամբ։ Մասնավորապես, իսրայելական կողմը հայտարարել էր, որ ՀԱՄԱՍ-ի գործողությունների հետևանքով երկու զինվոր է զոհվել, ևս մեկը՝ ծանր վիրավորվել։

Պաղեստինյան կողմի հայտարարությունների համաձայն՝ իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է մի քանի տասնյակ մարդ, որոնց թվում են ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի մի քանի հրամանատարներ։

Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Գազայի կառավարության մամուլի գրասենյակը հայտնել է, որ հրադադարի հաստատումից ի վեր իսրայելական ուժերը 80 անգամ խախտել են հրադադարը, որի արդյունքում զոհվել է 97, վիրավորվել՝ 230 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031