«Ո՛չ, չունենք ուռճացված ծախսեր, ո՛չ էլ կրճատումներ»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ խոսելով Սյունիքի մարզպետարանում նախատեսվող կրճատումների մասին:
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից 168.am-ին հայտնեցին, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը:
«Մշտադիտարկման մեխանիզմների հաստատումը շփման գծում շատ կարևոր նախապայման պետք է լինի հակամարտության հետագա թելադրումը կանխելու գործում: Այս մշտադիտարկման գործընթացի լրացուցիչը կկազմի նաև ԵԱՀԿ գրասենյակի մեծացումը տարածաշրջանում՝ խաղաղության հաստատման համար»:
Եթե չլիներ Ռուաստանը, և եթե Թուրքիան ներքաշվեր Ղարաբաղյան պատերազմում, ապա Հայաստանը կկործանվեր: Վերջին օրերին տարբեր ձևակերպումներով այս միտքն ավելի հաճախ է հնչում Հայաստանի շատ որոշակի ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների շուրթերից:
«Փաստորեն, Ադրբեջանը ավելի է մոտեցել Հայաստանին և հայտարարել իր պահանջների մասին: Սրանից ելնելով` կարելի է կանխատեսել Ադրբեջանի հետագա առաջխաղացումը: Բնականաբար, Հայաստանը ստիպված է լինելու կտրուկ դիմադրություն ցույց տալ, բայց հենց դա էլ կլինի լայնամասշտաբ պատերազմը»:
Փաստորեն, Բաքվի տրամաբանությամբ ստացվում է, որ գագաթաժողովին բոլոր ներկաները, այդ թվում նաև՝ Միացյալ Նահանգների պետքարտուղարը, Ռուսաստանի արտգործնախարարը, Ֆրանսիայի պետքարտուղարը սխալ են հասկացել ձեռք բերված պայմանավորվածությունների էությունը։
Նրա խոսքով՝ հայկական կողմից, ՊԲ-ի կողմից ամեն ինչ արվել է, որպեսզի անգամ հակառակ կողմից խաղաղ բնակչությունը չտուժի. «Այդ ամենը հերյուրանքներ են, սուտ են»:
«Կարծում եմ՝ Պաշտպանության բանակի ողջ անձնակազմը տիրապետում է իրավիճակին, շաբաթ օրը եղել եմ ԼՂՀ-ում ու տեսել եմ, որ և՛ մարտական հոգին, և՛ կատարվող աշխատանքը տեղին են»,- նշեց նախարարը:
Հնարավոր է` քամին շարունակվի ևս 2 ժամ: Քաղաքացիներին խորհուրդ է տրվում մնալ շինությունների ներսում:
«Հայաստանում բիզնեսով զբաղվող պաշտոնյաներ կան, բայց իրենք այնքան խելացի են, որ դա բաժնետիրացման միջոցով են անում»,- անկեղծացավ ՊԵԿ փոխնախագահը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս հայտարարեց, որ ապրիլին պետբյուջե է մուտքագրվել 100 մլրդ դրամի հարկեր և տուրքեր, ինչը Հայաստանի համար ռեկորդային բարձր, աննախադեպ ցուցանիշ է։ Այսօր Ազգաին ժողովում լրագրողները ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է, որ ապրիլին հարկերը բարձր են եղել:
Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական զինուժի գրաված տարածքի նկատմամբ հայկական կողմից «ստեղծվել է այնպիսի դիրքային պաշտպանություն, որով վերահսկողությունը ազդեցության, նախաձեռնողականության, կրակային խոցման առումով Պաշտպանության բանակի անձնակազմի ձեռքերում է»:
Նա նշեց, որ մենաշնորհների մասին տեղեկատություն ստանալու համար վարչապետը մի աղբյուրից չի օգտվում, բազմաթիվ աղբյուրներից է օգտվում:
Մայիսի 22-ի լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը շարունակել է մնալ հանգիստ:
2 օր առաջ որոշում ընդունվեց կրճատել մոտ 800 ծառայողական մեքենա, որը լուրջ ծախս էր հարկատուների համար։ Սակայն խնայողության ռեժիմից շատ ավելի կարևոր է իրական տնտեսական աճը։ Իսկ իրական աճի համար անհրաժեշտ են համալիր լուծումներ ոչ միայն՝ տնտեսական, այլև՝ բոլոր հարթություններում (իրավական, քաղաքական և այլն)։
«Մտադիր եմ ծրագրի ավարտից հետո վերադառնալ Հայաստան: Տեղյակ լինելով Հայաստանում ուռոլոգիայի ոլորտում առկա խնդիրների և բացերի մասին, մտադիր եմ լրացնել այդ բացերը»:
Հայաստանի 2-րդ թողարկման եվրապարտատոմսերի եկամտաբերությունը աճել է
Երևանում ամեն քայլափոխի տեղադրված ու անընդհատ ավելացող տեսախցիկներին հետևում են «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության աշխատակիցները, հիմնականում` անփորձ պատանիներ ու աղջիկներ: Նրանց առջև, կարծես, խնդիր է դրված՝ ամեն գնով լցնել բյուջեն: Եվ էական չէ, թե ինչ, ում, ինչպես, ինչի համար կտուգանեն: Կարևորը գումար բերելն է:
«Ինձ թվում է, որ Հայաստանում արդեն կա ընկալում այն մասին, որ հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները ճիշտ ուղու վրա չեն։ ՀՀ իշխանությունների քաղաքականությունը Հայաստանին դրել է փակուղու մեջ, Մոսկվայից բացարձակ կախվածության մեջ»։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ղեկավար աշխատողները պետք է համապատասխանեն Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած չափորոշիչներին:
«Այն, որի Սարգսյանը որոշ զինվորականների հեռացրեց իրենց պաշտոններից, նշանակում է, որ կան խնդիրներ ռազմական ոլորտում, բայց Հայաստանում խելացի մարդիկ են նստած, նրանք այդ գործընթացում հասունացել են, առաջին տարին չեն աշխատում, բոլոր նրբություններին ծանոթ են։ Ինձ ավելի շատ պարզապես ապշեցնում է Ադրբեջանի քաղաքականությունը»։
«Եթե կամք լինի՝ այդ բոլոր ռեզերվները հաշվի առնելու, մենք կարող ենք ևս 6-7 դրամով իջեցնել գազի սակագինը»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով գազի սակագինն 9.3 դրամով իջեցնելու մասին՝ նման տեսակետ հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը:
Նա նաև գյուղացիներին խոստացավ քննարկել նաև Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման ծրագիրը չեղարկելու հարցը: Գառնեցիները վարչապետի հետ հանդիպելուց հետո բացում են Երևան տանով ավտոմայրուղին:
«Երբ դեռ խոսակցությունը գնում էր էժանացման, ես ասում էի, որ լավագույն դեպքում մի 20 դրամ կէժանացնեն, բայց, փաստորեն, դրա կեսն էլ չեղավ: Տնտեսական առումով այն մեծ էֆեկտ չի առաջացնի: Ճիշտ է, ինչ-որ չնչին օգուտ կարող է լինել, բայց ապրանքների էժանացում կամ ժողովրդի գնողունակության մեծացում, չեմ կարող ասել, որ կլինի»,- նշեց տնտեսագետը:
Դիտարկմանը, որ վերջին 22 տարում առաջին անգամ հայկական կողմը հող կորցրեց, Վ.Բաղդասարյանը հակադարձեց, թե՝ վերջին հազարամյակների ընթացքում առաջին անգամ հայկական կողմը 90-ականներին հող վերցրեց։ Ըստ նրա՝ նման իրադարձությունների ժամանակ այդ «հող կորցնելը» վերացական արտահայտություն է, որովհետև պետք է նայել, թե ինչ կորցրեց, եթե չկորցներ, ինչ կշահեր
Մայիսի 20-ի լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը շարունակել է մնալ հանգիստ:
Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանի համար Ադրբեջանին ԵՏՄ ներքաշելու շուրջ առևտրի սակարկության առարկա է, որին ռմբակոծելու համար Ռուսաստանը նաև ծանր սպառազինություն է վաճառում այդ երկրին: Երեկ Երևանում կայացավ այն կառույցի վարչապետների նիստը, որին անդամակցելու համար նաև տեղի ունեցավ ապրիլյան պատերազմը, որի պատճառով զոհվեցին հարյուրից ավելի հայ զինվորներ:
«ԱՄՆ ներկայիս աշխատակազմը չի կարող խոչընդոտել Ռուսաստանի գործողություններում Ղարաբաղում: ԱՄՆ-ն չունի ազդեցության լծակներ Ռուսաստանի նկատմամբ և երբ Քերին ու Լավրովը հանդիպում են, Լավրովը ստանում է այն ամենն, ինչն իրեն պետք է, նա այդ խոսակցության մեջ հանդես է գալիս, որպես «առաջատար որձ»: Տեսեք, թե ինչ է կատարվում Սիրիայում, դա ամերիկյան դիվանագիտության ամոթն է»:
Նրա խոսքով` առանձնահատուկ ուշադրության է արժանի ԵԱՏՄ-ում ընդհանուր շուկաների ձևավորման հարցը, որոնց գործունեությունը երկրներին թույլ կտա վերացնել ապրանքների շարժի ճանապարհին դեռևս գոյություն ունեցող արգելքները, ավելացնել պետությունների միջև տնտեսական համագործակցության տեմպերն ու ծավալները:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման անհրաժեշտության և այդ հարցի վերջնական կարգավորման հասնելու մասին, որին շարունակում է նպաստել Ռուսաստանը: