Բաժիններ՝

«ԵԱՏՄ անդամակցությունը ոչ միայն չի նպաստում, այլև խոչընդոտում է դեղերի շուկային». Սամվել Զաքարյան

ՀՀ դեղարտադրողների և դեղ ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով 2017 թվականի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության տարածքում գործարկվելիք դեղերի միասնական շուկայի թեմային՝ հայտարարում է՝ ԵԱՏՄ անդամակցությունը որոշակի խոչընդոտների առաջ է կանգնեցրել տեղական դեղարտադրողներին, ինչը կարող է խնդիրներ ստեղծել դեղերի շուկայում և ներմուծման ոլորտում.

«ԵԱՏՄ անդամակցությունը ոչ միայն չի նպաստում, այլև խոչընդոտում է դեղարտադրողների, դեղերի շուկայի և դեղերի ներմուծման ոլորտին: Մենք հայկական դեղարտադրության (հիմնականում՝ ռուսաստանյան ուղղություններով) արտահանման հետ կապված երբեք խնդիրներ չենք ունեցել, հատկապես, եթե հայկական դեղարտադրության 52 տոկոսից ավելին արտահանվում էր հենց այդ ուղղությամբ: Նոր օրենսդրական դաշտի կարգավորման խնդիրների արդյունքում, սակայն, ռուսաստանյան կողմից ավելի շատ կողմնապահություն է նկատվում: Այն դեղերը, որոնք տարիներ շարունակ գրանցված են եղել Հայաստանում, այսուհետ պահանջվելու է դրանց կլինիկական հետազոտությունները կատարել Ռուսաստանում, ինչը հավելյալ, այդ թվում՝ նաև ֆինանսական խնդիրների առաջ է կանգնեցնում ոլորտը»:

Հիշեցնենք, որ 2017 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ մաքսային օրենսգիրքը նախատեսում է նոր կանոնակարգեր, որի համաձայն՝ Եվրասիական տնտեսական միության տարածքում կգործի դեղերի միասնական շուկա, ինչն իր բացասական ազդեցությունը կարող է ունենալ ինչպես՝ դեղերի շուկայի և տեղական դեղարտադրության, այնպես նաև՝ դեղերի ներմուծման ոլորտում:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս