Քիչ առաջ Ազատության հրապարակում երեխաների տոնին նվիրված միջոցառման ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել. մայրաքաղաքում տեղի ունեցած ուժեղ քամուց Ազատության հրապարակի հարթակի մոտ տեղադրված փայտե ամրակներով պաստառները շրջվել էին հավաքված մարդկանց ուղղությամբ:
Հիմա եթե համարում են, որ ընդդիմությունը փլատակների մեջ է, ապա պետք է իրենց հարց տան, թե ինչո՞ւ այն միակ հնարավորությունը՝ միասնական ընդդիմադիր ճակատով հանդես գալու, որը այս պայմաններում պետք է օգտագործվեր, չօգտագործվեց:
Չնայած ոլորտի պատասխանատուներն ասում են, թե Հայաստանը հասկանալի է բոլորին, բայց… Հասկանալի լինել՝ նշանակում է նաև հասկանալ, թե ի՞նչ աղետալի հետևանքներ կարող են ունանալ այս կամ այն հարցերը Հայաստանում, որոնք չեն առաջացնի վիրահատական միջամտության անհրաժեշտություն և այլն:
«Ի՞նչ է նշանակում իշխանության հետ էր: Ինձ էլ էին հրավիրել նույն տրիբունա, բայց ես չգնացի, հետո՞, դրանով ինչ-որ բան է որոշվում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով մայիսի 28-ին Սարդարապատ հուշահամալիրում միջոցառման ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասնակցությանը:
168.am-ը ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանից հետաքրքրվեց՝ արդյոք համամի՞տ է «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանի տեսակետին, թե «ընդդիմությունը փլատակների մեջ է»: «Ես գնահատում եմ դա որպես ինքնաքննադատություն ու երևի նկատի ունի իրենց վիճակը»,- ասաց Լևոն Զուրաբյանը:
Ն. Մեմեկանը չցանկացավ պատասխանել այն հարցին, թե ինչո՞ւ այդ դեպքում Թուրքիան որևէ քայլ չի կատարում:
ԵԽ ԽՎ-ն վերացական կառուց չէ, այն մի կառույց է, որի անդամ ենք մենք՝ սա մեր կառույցն է: Թեև Հայաստանը մոնիտորինգի տակ է, Եվրոպայի խորհուրդը ուշադրության տակ չի պահում Հայաստանի խնդիրները, որին էլ ուղղված է հենց մեր ակցիան:
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի դիմաց, որտեղ այս պահին շարունակվում է ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստը, ՀԱԿ երիտասարդ ակտիվիստները բողոքի ակցիա են անցկացնում։
ԵԽԽՎ Բյուրոյի և Մշտական հանձնաժողովի նիստին անդամ պետությունների ներկայացուցիչները ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին հարցեր ուղղեցին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ։
«Որո՞նք են լինելու դրա հետևանքնեը, արդյոք քաղաքական կոնտեքստում տնտեսական հարցե՞ր եք փորձում լուծել»,- հարցրեցին նախարարին
«Հիմա հիանալի, յուրահատուկ հնարավորություն է՝ ամրապնդելու համար համաեվրոպական համագործակցությունն ու մեր արժեքների հարգումը՝ մասնավորապես նոր թափ հաղորդելով սառեցված հակամարտությունների լուծման ջանքերին»,- ասել է ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, նախ շնորհակալություն հայտնեց Հայաստանին ԵԽ նախարարների կոմիտեում առաջին անգամ նախագահությունը ստանձնելու առումով, ապա ավելացրեց, որ դա մեծ պատասխանատվություն է Հայաստանի համար:
Էդ աղջիկը, բարեբախտաբար, Ռուբեն Հակոբյանի կողքին է նստում: Թող նստելուց առաջ ասի` Զարուհի, անհարմար ա, էդ մարդու եղբայրը Ազգային ժողովում նստած ա: Իհարկե, հայ տղամարդուն սազական չէ, որ կնոջը վիրավորում է, բայց ավելի սազական չէ, որ հայ կինը տրիբունայից ամենավերջին բառերով հայհոյում է տղամարդուն:
Եթե ժողովրդի մեջ սպասումներ կան, որպեսզի ընդդիմությունը միասնական հանդես գա ու հանկարծ տեսնում են, որ ընտրությունների ժամանակ միասին հանդես չեն գալիս ու պարարտ հող է բացվում իմ ամենաչսիրած թեզի համար՝ բոլորը նույնն են: Արդյունքում՝ ընդդիմության ձայները նվազում են:
Այս անգամ մարդկանց չէին խփում, դռները չէին ջարդում, ընտրությունների արդյունքներն էլ ընդունվեցին հասարակության, քաղաքական ուժերի կողմից, որովհետև քաղաքական հենց այդ ուժերը շարունակեցին աշխատել:
Ամբողջ աշխարհում էլ արտաքին քաղաքականությունը համարվում է ամենագաղտնի բնագավառներից մեկը:
Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը գազի գնի բարձրացմամբ ճնշում է գործադրում ռազմավարական դաշնակցի վրա, որովեհտև իրենց համար ակնհայտ է, որ ամենահավատարիմ դաշնակիցը տարածաշրջանում՝ Հայաստանն է:
Ամբողջ կյանքումս Րաֆֆի Հովհանիսյանով չեմ հետաքրքրվել, որովհետև ինքն էլ ինձնով չի հետաքրքրվել: Րաֆֆի Հովհաննիսյանից ինքը չի գլուխ հանում, ես որտեղի՞ց գլուխ հանեմ՝ մի օր Աֆրիկա է, մի օր Ամերիկա է… մի օր էլ Ռուսաստան
Առանց արտաքին աջակցության՝ հասարակություններն ի վիճակի չեն իշխանափոխություն իրականացնել: Ոչ իշխանական հայկական ուժերը մինչև հաջորդ համապետական ընտրությունները պետք է հստակորեն կողմնորոշվեն` ընտրում են արևմտամե՞տ, թե՞ ռուսամետ քաղաքականությունը…
168.am-ը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից հետաքրքրվեց՝ արդյոք նա պատրաստվո՞ւմ է հետևել նախարարների և ԱԺ պատգամավորների քայլին և իր մեկ ամսվա ամբողջ աշխատավարձը փոխանցել Արմավիրի մարզում կարկուտահարությունից տուժած գյուղացիներին օգնելու համար ստեղծված հաշվեհամարներին:
Այս պահին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոն են ժամանում բարձրաստիճան պաշտոնյաներն ու հյուրերը՝ մասնակցելու «Երևան, իմ սեր» հիմնադրամի կողմից կազմակերպված գալա-համերգին, որին մասնակցելու է նաև Մեծ Բրիտանիայի թագաժառանգ Ուելսի արքայազն Չարլզը:
Քաղաքական փորձագետ Արմեն Բադալյանը 168.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությանը, թե մի քանի օրերի ընթացքում Ազգային Ժողովի դահլիճում մտածողության հեղափոխություն է կատարվել:
Կարծում եմ, որ այս իրավիճակում, երբ համայնքի բնակիչները խնդիր ունեն, ցանկացած օգնություն տեղին է ու կկարողանանք ստեղծված դրությունից միասնական ուժերով դուրս գալ: Կառավարության աջակցությունը բավական մեծ օժանդակություն է, իսկ դրամական մեր օգնությունն էլ քաղաքացիների առօրյա խնդիրները կարող է լուծել:
Ինչպես արդեն տեղեկացրել է 168.am-ը, այսօր «Դոլմամա» ռեստորանում ճաշել է Հայաստան մասնավոր այցով ժամանած Նորին Մեծություն Ուելսի արքայազն Չարլզը, ում ռեստորանի դռների մոտ դիմավորեցին սեփականատեր Ժիրայր Ավանյանը, հրավիրված հյուրերը և այլոք: Մինչ կսկսեր ճաշկերույթը, 168.am-ի հետ զրույցում, Ժիրայր Ավանյանը մանրամասնեց, թե ի՞նչ են նախատեսել հյուրասիրության համար: Ի պատասխան մեր հարցին, թե ի՞նչ ճաշատեսակներ եք պատրաստել […]
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը իր մեկ ամսվա ամբողջ աշխատավարձն արդեն փոխացել է Արմավիրի մարզում կարկտահարությունից տուժած գյուղացիներին օգնելու համար բացված հաշվեհամարին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանը 168.am-ի զրույցում՝ անդրադառնալով Արմավիրի մարզում կարկտահարությունից տուժած գյուղացիներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով ստեղծված հաշվեհամարներ բացելու նախաձեռնությանը, ասաց, որ ինքը ևս իր աշխատավարձի որոշ մասը փոխանցելու է, սակայն չցանկացավ նշել, թե կոնկրետ որքան:
Օրերս Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին հարց էր ուղղել՝ Արմավիրի մարզում կարկտահարությունից տուժած գյուղացիներին աջակցելու վերաբերյալ:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ով կոչով դիմել էր գործարարներին՝ Արմավիրի մարզում կարկտահարությունից տուժած գյուղացիների վնասը փոխհատուցելու նպատակով ստեղծված հաշվեհամարին գումար փոխանցելու համար, պատրաստվում է մեկ ամսվա իր աշխատաարձը փոխանցել այդ հաշվեհամարին:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վաչե Գաբրիելյանը 168.am-ի հետ զրույցում հայտարարեց, թե պաշտոնի փոփոխությունն իր համար անսպասելի էր: Միաժամանակ նա նաև նշեց. «Շատ վաղուց դրա մասին չգիտեի, բայց չեմ կարող ասել, թե խոշոր անակնկալ էր»:
Մամուլի հրապարակումների համաձայն՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հակասության մեջ է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, և քանի որ այսօր Սարդարապատի հուշահամալիրում էին թե Գագիկ Ծառուկյանը, թե Վլադիմիր Գասպարյանը, լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ արդյոք ՀՀ ոստիկանապետը բարևե՞լ է Գագիկ Ծառուկյանին: