Նուրսունա Մեմեկան. Այո, Թուրքիան ցանկանում է, որ արձանագրությունները վավերացվեն

Հայաստանում այսօր տեղի ունեցած ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստի շրջանակներում Հայատանում էր նաև  Թուրքիայի պատվիրակ Նուրսունա Մեմեկանը: Վերջինս լրագրողների հետ զրույցում հույս հայտնեց, որ հայ-թուրքական արձանագրությունները կրկին քննարկման դաշտ կտեղափոխվեն, ապա, ի պատասխան այն հարցին, թե արդյոք Թուրքիան ցանկություն ունի՞, որպեսզի հայ-թուրքական արձանագրությունները վավերացվեն, նա պատասխանեց. «Այո, Թուրքիան  ցանկանում է, որ դրանք վավերացվեն»:

Սակայն Մեմեկանը չցանկացավ պատասխանել այն հարցին, թե ինչո՞ւ այդ դեպքում Թուրքիան որևէ քայլ չի կատարում:

Պատգամավորը նշեց նաև, որ ինքը Հայաստանում եղել է հինգ տարի առաջ` 2008 թվականին կայացած նախագահական ընտրությություններին և, ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս ժամանակ չի ունեցել դիտելու Երևանը: Բայց Թուրքայի պատվիրակը նշեց, որ զարգացում ու առաջընթաց  Հայաստանում գրանցվել է:

Քաղաքական մյուս հարցերին, սակայն, նա նախընտրեց չպատասխանել:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս