Արմեն Բադալյան. Դե լավ էլի, ախր չի կարելի քաղաքականությունը զավեշտի վերածել

Քաղաքական փորձագետ Արմեն Բադալյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությանը, թե մի քանի օրերի ընթացքում Ազգային Ժողովի դահլիճում մտածողության հեղափոխություն է կատարվել, նկատեց.

«Դե լավ էլի: Ախր չի կարելի քաղաքականությունը զավեշտի վերածել: Երբ Հայ ազգային կոնգրես կուսակցությունը ՀՔԾ է ներկայացնում քաղաքապետի ունեցվածքի վերաբերյալ հայտ` հաշվի առնելով այն, որ քաղաքապետը բիզնեսով չի կարող զբաղվել ու դա ձեռք է բերվել ոչ օրինական ճանապարհով, և ՀՔԾ-ն մերժում է, խոսել մտածողության հեղափոխության մասին… Կառավարությունը պարզապես շատ հեռու է մտածում հասարակությունից»:

Արմեն Բադալյանի հետ ամբողջական հարցազրույցը՝ «168 Ժամի» վաղվա համարում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031