Սոցապ նախարարը՝ հնարավոր թանկացումների մասին. Եթե մենք ունենք 35 տոկոս աղքատություն, դա մեծ խնդիր է

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ևս իր ամբողջ աշխատավարձը փոխանցելու է կարկտահարությունից տուժած գյուղացիներին աջակցելու համար ստեղծված հաշվեհամարին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արտեմ Ասատրյանը:

«Կարծում եմ, որ այս իրավիճակում, երբ համայնքի բնակիչները խնդիր ունեն, ցանկացած օգնություն տեղին է ու կկարողանանք ստեղծված դրությունից միասնական ուժերով դուրս գալ: Կառավարության աջակցությունը բավական մեծ օժանդակություն է, իսկ դրամական մեր օգնությունն էլ քաղաքացիների առօրյա խնդիրները կարող է լուծել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ  յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է օգնել միմյանց:

«Թեկուզ փոքր գումարով, բայց պետք է օգնենք իրար»,- նշեց նա:

Անդրադառնալով գազի սակագնի բարձրացմանը, նախարարն ասաց, թե ինքն այս հարցին վերաբերում է այնպես, ինչպես բոլոր քաղաքացիները: «Ավելի քան երեք տարի է այդ բանացությունները իրականացվում են Կառավարության կողմից, իսկ հիմա ավելի կոնկերտ պետք է որոշումներ կայացվեն սակագնի հետ կապված, որի շրջանկներում Կառավարության կողմից իրականացվող քայլերը լինելու են տրամաբանական ու նպատակային»,- նշեց նա:

Ա. Ասատրյանն ընդգծեց, թե այն սակագինը, որը հիմա նախատեսվում է, ավելի մեղմ է, քան այն, ինչն առաջարկվում է. «Այս տրամաբանությունը, որ Կառավարությունը ցանկանում է առաջիկա տարիների համար ֆիքսել գինը, որ կանխատեսելի լինի, դա կարևոր է թե՛ քաղաքացիների, թե՛ տնտեսվարող սուբյեկտների համար, որոնք հնարավորություն կունենան պլանավորել, նախատեսել իրենց քայլերը»:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր գործիչների կողմից հնչող այն տեսակետներին, թե իշխանությունը նպատակային բարձր 68 տոկոս գազի բարձրացման գին էր հայտարարել, որպեսզի հետո հասարակությունը՝ տեսնելով իրական թանկացումը, չընդվզի, սոցապ նախախարը նշեց. «Ես այդ հայտարարությունների մեջ որևէ հիմք չեմ տեսնում: Այդ բանակցությունները շատ բարդ են,իսկ այդ հայտարարությունները մերկապարանոց են ու ինքնանպատակ: Իրականում շատ ավելի բարդ ու ծանր աշխատանք են կատարում»:

Իսկ մեր այն հարցին, թե անապահով ընտանքիների համար գազի ու, դրանով պայմանավորված՝ նաև մի շարք այլ ապրանքների գների թանկացումը խնդիր չէ՞, նախարարը այսպես արձագանքեց. «Իհարկե, խնդիր է: Եթե մենք ունենք 35 տոկոս աղքատություն, բնականաբար, սա մեծ խնդիր է, երկրորդ կարծիքը լինել չի կարող: Ինձ ավելի շատ հետաքրքրում է այն, թե արդյոք գների բարձրացման հետ մեկտեղ համարժեք քայլեր իրականացվո՞ւմ են բնակչության եկամուտները բարձրացնելու առումով»:

Իսկ այս ուղությամբ, Ասատրայնի հավաստմամբ, Կառավարությունը քայլեր ձենարկում է: Խոսքը նվազագույն աշխատավարձերը բարձրացնելու Կառավարության որոշման մասին է:

Մեր հարցին, թե Դուք ձմռան ամիսներին որքա՞ն գումար եք վճարում սպառած գազի դիմաց,  Ա. Ասատրյանը չկարողացավ պատասխանել՝ ասելով, թե վճարումներն ինքը չի կատարում:

Տեսանյութեր

Լրահոս