
Ինչպես է Վալերի Օսիպյանը պաշտպանում արքայազն Չարլզին

Այս պահին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոն են ժամանում բարձրաստիճան պաշտոնյաներն ու հյուրերը՝ մասնակցելու «Երևան, իմ սեր» հիմնադրամի կողմից կազմակերպված գալա-համերգին, որին մասնակցելու է նաև Մեծ Բրիտանիայի թագաժառանգ Ուելսի արքայազն Չարլզը:
Սակայն հրավիրվածները օպերայի շենք են մուտք գործում ետնամուտքից, քանի որ բնապահպան ակտիվիստները բողոքի ակցիա են անցկացնում մուտքի մոտ: Ոստիկանները՝ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ, շրջափակել են նաև շենքի ետնամուտքը, իսկ ավտոմեքենաները մտնում են Ազատության հրապարակ՝ հասնելով ընդհուպ Հով. Թումանյանի արձանին: Բնապահպան ակտիվիստների հարցին՝ արդյոք դա պատմամշակութային արժեքի ոտնահարում չէ՞, ինչպես հայտարարվում էր Րաֆֆի Հովհաննիսյանի համար վրան տեղադրելու ժամանակ, Վալերի Օսիպյանը պատասխանեց, թե դա ժամանակավոր է, և շուտով այդ մեքենաները դուրս են գալու Ազատության հրապարակից:
Իսկ այժմ բնապահպան ակտիվիստները օպերայի շենքի հետնամուտքի մոտ երգում են.
Բնապահպան ընկերներ
Չարլզի համերգին ենք մենք եկել
Արքայազն այ ընկեր
Մենք չենք ուզում քեզ կծել:
Քեզ վայել չէ ետնամուտք,
Մենք չենք խաղում Ռոբին Հուդ
Ոսկի չունենք քեզ տալու
Ջերմուկ հանք չի դառնալու:
Հնդիկներին թալնեցիք,
Հողն ու ջուրը թույնեցիք
Սևան թույնել դուք կուզեք
Էլ չեմ ասում՝ ի՞նչ կուտեք,
Հայոց լեռներ բարձր են
Նավատորմի համար չեն,
Ամուլ սարը ամուր է
Ով մոտեցավ՝ ամուլ է: