Վլադիմիր Գասպարյանը՝ Գագիկ Ծառուկյանի հետ իր հարաբերությունների մասին. Ես այն անձնավորությունն եմ, ում հետ կարելի է հակամարտության մեջ մտնե՞լ

Մամուլի հրապարակումների համաձայն՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հակասության մեջ է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, և քանի որ այսօր Սարդարապատի հուշահամալիրում էին թե Գագիկ Ծառուկյանը, թե Վլադիմիր Գասպարյանը, լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ արդյոք ՀՀ ոստիկանապետը բարևե՞լ է Գագիկ Ծառուկյանին. «Ես այն անձնավորությունն եմ, ում հետ կարելի է հակամարտության մեջ մտնե՞լ,- ասաց նա՝ հավելելով,- Եթե մեր մեջ հակասություն լիներ, ես ո՞նց էի բարև տալու»:

Ճշտող հարցին՝ այսինքն՝ բարևեցի՞ք Գ. Ծառուկյանին, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց. «Էն էլ ոնց՝ բավականին ջերմ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031