Տարոն Մարգարյան. Ես նրանց միշտ օգնել եմ

168.am-ը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից հետաքրքրվեց՝ արդյոք նա պատրաստվո՞ւմ է հետևել նախարարների և ԱԺ պատգամավորների քայլին և իր մեկ ամսվա ամբողջ աշխատավարձը փոխանցել Արմավիրի մարզում կարկուտահարությունից տուժած գյուղացիներին օգնելու համար ստեղծված հաշվեհամարներին: Ի պատասխան, Տարոն Մարգարյանն ասաց. «Ես կարկուտից տուժած գյուղացիներին իմ անձնական աջակցությունը ցուցաբերում եմ: Արմավիրում կան ինձ շատ հարազատ գյուղեր, այնտեղ նաև իմ բարեկամներն են ապրում, այնպես որ` նրանց համարյա միշտ էլ օգնել եմ»:

Մեր հարցին, թե ֆինանսական օգնությո՞ւն եք ցուցաբերել գյուղացիներին, Տարոն Մարգարյանը պատասխանեց. «Ոչ միայն ֆինանսապես: Ես նրանց միշտ օգնել եմ»:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Արմավիրի մարզում տեղած կարկտահարությունից տուժել են 42 համայնքներ, որոնց օգնելու համար ստեղծվել են հաշվեհամարներ, որտեղ ՀՀ կառավարության անդամներն ու պատգամավորները գումար են փոխանցում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս