«Ի տարբերություն Ադրբեջանի՝ հայկական կողմը պատրաստակամ է դադարեցնել սահմանային կրակոցները». Էդվարդ Նալբանդյան

ԵԽԽՎ Բյուրոյի և Մշտական հանձնաժողովի նիստին անդամ պետությունների ներկայացուցիչները ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին հարցեր ուղղեցին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ։

Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցին անդրադառնալով, նախարաը նախ շնորհակալություն հայտնեց հարցի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու համար, ապա նշեց, որ ԼՂՀ-ի հիմնախնդրի կարգավորման հարցը միջազգային ամենաբարձր հարթակներում ամենաշատ քննարկվող մեկն է: «Մենք պատրաստ ենք հարցի՝ խաղաղ ճանապարհով լուծմանը: Հայաստանը երբեք չի պահանջել, որ միջազգային հանրությունը միայն  Հայաստանի շահերը պաշտպանի: Նման որոշումը մենք ողջունել չենք կարող, որովհետև այն չի աշխատի: Մենք միջազգային հանրությունից ակնկալում ենք աջակցություն, որը արծարծված էր Մինսկի խմբի երեք համանախագահների հայտարարություններում էլ: Կարծում եմ, մենք կգտնենք հարցի խաղաղ կարգավորման ճանապարհը, եթե ստանանք իրենց աջակցությունը»,-ասաց նախարարը: Նա նշեց նաև, որ ի տարբերություն Ադրբեջանի՝ հայկական կողմը պատրաստակամ է դադարեցնել սահմանային կրակոցները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031