Վաչե Գաբրիելյան. Ես չեմ ուզում դառնալ նախարար
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վաչե Գաբրիելյանը 168.am-ի հետ զրույցում հայտարարեց, թե պաշտոնի փոփոխությունն իր համար անսպասելի էր: Միաժամանակ նա նաև նշեց. «Շատ վաղուց դրա մասին չգիտեի, բայց չեմ կարող ասել, թե խոշոր անակնկալ էր»:
Նրա խոսքով, իր՝ նախորդ և ներկա պաշտոնների միջև Էական տարբերություններ չկան:
Ինչ վերաբերում է ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովի այն հայտարարությանը, թե ՀՀ վարչապետի առաջարկությամբ ՀՀԿ ԳՄ ու խորհրդի միաձայն որոշմամբ առաջարկվել է կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարել և աշխատակազմի ղեկավարին օժտել նաև նախարարի ֆունկցիայով, ապա Վ. Գաբրիելյանն ասաց. «Ես չեմ ուզում դառնալ նախարար: Պաշտոնի փոփոխությունն է կարևոր, անձերը, ինձ թվում է՝ էական չէ»:
Լուսանկարը՝ 168.am-ի