Ի՞նչ է արել Սերգո Կարապետյանը իր աշխատակցի հետ

Օրերս Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին հարց էր ուղղել՝ Արմավիրի մարզում կարկտահարությունից տուժած գյուղացիներին աջակցելու վերաբերյալ: Ինչպես հայտնի է՝ պատգամավորի հարցին Սերգո Կարապետյանը պատասխանել էր՝ ընթերցելով նախապես պատրաստած ինչ-որ գրավոր տեքստ՝ պատճառաբանելով, թե հնչեցված հարցն իր համար սպասելի էր:

Սակայն Աղվան Վարդանյանը հայտարարեց, թե ինքն իր հարցերի պատասխաններն այդպես էլ չլսեց նախարարից՝ ասելով. «Ես առաջարկում եմ` Ձեր աշխատողը, որ այդ տեքստը գրել և Ձեր ձեռքն է տվել, հիմա վերադարձեք նախարարություն և ազատեք աշխատանքից: Ես Ձեզ կոնկրետ երեք հարց եմ տվել, իմ այդ հարցերին կոնկրետ պատասխանելու փոխարեն Դուք այստեղ ի՞նչ եք անում… Կարդում եք, որ ի՞նչ անեք»:

Այսօր լրագրողները Սերգո Կարապետյանից հետաքրքրվեցին՝ ի՞նչ արեցիք այն մարդու հետ, ով գրել էր այդ տեքստը, արդյոք ազատե՞լ եք նրան աշխատանքից:

Ի պատասխան Կարապետյանը նշեց. «Ոչ մի բան էլ չարեցի»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031